• Latest news

Արեւապաշտպան քսուքը կարող է անվտանգ չլինել առողջության համար

23 փետրվարի, 2019  20:43

Արեւապաշտպան քսուքը կարող է անվտանգ չլինել առողջության համար։ ԱՄՆ սննդանթերքների եւ դեղանիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչության (FDA) զեկույցի համաձայն, վաճառվող արեւապաշտպան քսուքների մեծ մասում առկա 16 ակտիվ բաղադրիչներից անվտանգ են ճանաչվել միայն երկուսը՝ ցինկի օքսիդը եւ տիտանի դիօքսիդը։

New York Post-ը հայտնում է, որ մնացած բաղադրիչների անվտանգությունն ապացուցելու համար պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ։ Օրինակ, օքսիբենզոնը կարող է բացասաբար ազդել էնդոկրին համակարգի վրա՝ առաջացնելով քաղցկեղ եւ բնածին մուտացիաներ։

FDA-ն հանդես է գալիս նաեւ ռեպելենտներով (նյութեր, որոնք վախեցնում են միջատներին) արեւապաշտպան քսուքների դեմ։

Փորձագետները խորհուրդ են տալիս արեւապաշտպան 100 SPF-ով քսուք գնելուց առաջ մի լավ մտածել։ Նրանց խոսքերով, 60 եւ բարձր SPF-ով ապրանք արտադրողները պարզապես մոլորության մեջ են գցում այն սպառողներին, ովքեր հավատում են արեւից լրացուցիչ պաշտպանվելու հնարավորությանը։

Նշվում է, որ արեւապաշտպան քսուքների շուկան կարգավորելու FDA-ի առաջարկությունները կարող են ուժի մեջ մտնել արդեն այս տարի։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է