• Latest news

Անառողջ սնունդը բացասաբար է ազդում մարդու հոգեկան առողջության վրա

23 փետրվարի, 2019  23:45

Անառողջ սնունդը բացասաբար է ազդում մարդու հոգեկան առողջության վրա։ Այսպիսի եզրահանգման են եկել Լոմա Լինդայի համալսարանի մասնագետները, ովքեր իրենց հետազոտությունը հրատարակել են International Journal of Food Sciences and Nutrition-ում։

Ինչպես պարզվել է, սննդակարգն ազդում է մարդու հոգեկան առողջության վրա՝ անկախ այնպիսի գործոններից, ինչպիսին են սեռը, տարիքը, կրթությունը, ընտանեկան դրությունը եւ եկամտի չափը։ Հետազոտության շրջանակներում վելուծել են 2005-2015թթ․ California Health Interview Survey-ի շրջանակներում կատարված 245 891 մարդու հեռախոսային հարցումների տվյալները։

Պարզվել է, որ Կալիֆոռնիայի մեծահասակ բնակչության 17 տոկոսը տառապում է հոգեկան շեղումներով, ընդ որում՝ նրանցից 13,2 տոկոսը չափավոր տեսակի, իսկ՝ 3,7 տոկոսը՝ ծանր։ Գիտնականներն ուշադրություն են դարձրել նրան, որ մեծ քանակով շաքարի օգտագործումը կապված է երկբեւեռ խանգարման զարգացման հետ, իսկ վերամշակված մթերքների օգտագործումը՝ դեպրեսիայի զարգացման հետ։

Միաժամանակ, նշվում է, որ անառողջ սնվելու եւ հոգեւոր խանգարումների միջեւ բացահայտված կապը պատճառահետեւանքային չէ։ Չնայած դրան՝ հետազոտությունից ստացված արդյունքները կարող են օգտակար լինել վարքագծային խանգարումների բուժման ժամանակ։ Մասնագետների կարծիքով, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հոգեկան խանգարումներով մարդկանց՝ առաջին հերթին երիտասարդների, ինչպես նաեւ ճարպակալում ունեցողների սննդի որակի բարձրացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել