• Latest news

Ուտելիքն ընդդեմ մելամաղձոտության. ի՞նչ մթերքներ են բարձրացնում տրամադրությունը

25 փետրվարի, 2019  19:43

Որոշ մթերքներ, ինչպես հայտնի է, կարող են ազդել մեր տրամադրության վրա. կան մթերքներ, որոնք մշտապես օգտագործելու դեպքում բարձրացնում են տագնապայնությունը, մեզ դարձնում ավելի նյարդային ու չար, կան նաեւ մթերքներ, որոնք, ընդհակառակը, բարձրացնում են տրամադրությունը եւ բարելավում ինքնազգացողությունը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք դրական ազդեցություն են գործում ձեր տրամադրության վրա։

Հատապտուղներ

Հատապտուղներն իզուր չէ, որ օգտակար են համարում. դրանք կանխում են կորտիզոլի առաջացումը. սա հորմոն է, որն օրգանիզմն արտադրում է սթրեսային իրավիճակներում։ Հատապտուղները կորտիզոլին թույլ չեն տալիս ազդել տրամադրության վրա եւ փչացնել այն։ Եթե դուք հայտնվել եք սթրեսային վիճակում, ոչ թե սթրեսը փորձեք ցրել տորթերով, այլ հատապտուղներով։

Հացահատիկային մթերքներ

Հացահատիկային մթերքները պարունակում են  B վիտամին, ինչի շնորհիվ կարող են ազդել նաեւ տրամադրության վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին B6-ի պակասն օրգանիզմում կարող է սթրես առաջացնել, գրգռվածություն, ընկճախտ եւ հոգնածություն։

Հնդկական ընկույզ

Ցինկով հարուստ հնդկական ընկույզը համարվում է տրամադրությունը բարձրացնող ամենաարդյունավետ մթերքներից մեկը։ Ցինկը կարեւոր դեր է խաղում սթրեսին ուղեղի եւ օրգանիզմի արձագանքելու համար, իսկ ցինկի պակասը կարող է հանգեցնել հիշողության եւ ուսուցողական պրոցեսների խախտումների, ընկճախտի եւ ագրեսիայի։

Արեւածաղկի սերմեր

Արեւածաղկի սերմերը Օմեգա-3 ճարպաթթուների հիանալի բուսական աղբյուր են։ Իսկ դրանք հայտնի են տրամադրությունը բարձրացնելու եւ ընկճախտին դիմակայելու իրենց հատկությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել