• Latest news

Սիլիկոնային կրծքի պատճառով կնոջը 7 տարի տանջել են միգրենը, կրծքում ցավերը եւ ակնեն

27 փետրվարի, 2019  18:30

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից 25-ամյա Շեյ Մաքդաուելը ստիպված էր կրծքերից հեռացնել սիլիկոնային իմպլանտները, քանի որ դրանք նրան «թունավորում» էին:

Անասնաբուժական կլինիկայում բուժքույր աշխատող Շեյը 7 տարի առաջ, երբ 18 տարեկան էր, C չափից մինչեւ E չափ կրծքի մեծացման վիրահատություն էր կատարել: Նա հույս ուներ, որ մեծ կուրծքը իրեն կօգնի բարձրացնել ինքնագնահատականը:

Վիրահատությունից 3 տարի հետո Շեյի մոտ սկսել են արտահայտվել իմպլանտներով «թունավորման» առաջին ախտանշանները, բայց նա երկար ժամանակ դրանք անուշադրության էր մատնում՝ վատ ինքնազգացողությունը վերագրելով մայրանալու հետ կապված հոգնածությանը, քանի որ դրանից կարճ ժամանակ առաջ երեխա էր ունեցել:

Ժամանակի ընթացքում քրոնիկական հոգնածությանը հավելվում են մաստիտները, տագնապայնությունը, միգրենը, էկզեման, բերանի մշտական չորությունը, հոդացավերը, տենդը եւ արյան մեջ շաքարի ցածր պարունակությունը: Ավստրալուհու մաշկը դեղնել էր, իսկ դեմքին հայտնվել էին ակնեի նշաններ:

«Ախտանիշներն իմ վրա էին թափվել՝ ինչպես ցունամի: Մարմինս աղաղակում էր օգնության մասին: Իսկ ես միամիտ էի եւ դա չէի հասկանում»,- պատմել է Շեյը:

Շեյն ու նրա ամուսինը շատ էին ցանկանում երկրորդ երեխա ունենալ, բայց նրանով հղիանալը բավականին դժվար էր: Հղիությունն անցել է ուժեղ տոքսիկոզով, իսկ երեխային նա կարողացել է կրծքով կերակրել ընդամենը 4 ամիս:

Իր վիճակով անհանգստացած Շեյը ախտանիշներն ուսումնասիրել է համացանցում եւ եկել այն եզրակացության, որ իր խնդիրների մեղավորը սիլիկոնային իմպլանտներն են: Նրան հաջողվել է հազարավոր կանանց գտնել, որոնք պնդել են, որ նույն խնդիրներով են տառապում:

Արդյունքում փետրվարին Շեյը իմպլանտները հեռացրել է: Նա պնդում է, որ վիրահատությունից հետո ախտանիշների մեծ մասն անհետացել է, չնայած նա դեռեւս վերականգնվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել