• Latest news

Ճարպակալմամբ կինը 70 կգ նիհարել է՝ դստերը առանց մոր չթողնելու համար (ֆոտո)

2 մարտի, 2019  11:50

Մեծ Բրիտանիայից 40-ամյա Նատաշա Քիրկբին 70 կիլոգրամով նիհարել է այն բանից հետո, երբ հասկացել է, որ եթե ճարպակալման հետեւանքով մահանա, իր ծանր հիվանդ դուստրը մենակ կմնա:

Նատաշան դպրոցական տարիքից տառապել է ավելորդ քաշով: Նա երազում էր մայրանալ, սակայն բժիշկները նրա մոտ ձվարանների պոլիկիստոզ էին հայտնաբերել, որի առկայությամբ հաջողությամբ հղիանալու հավանականությունը զգալիորեն նվազում է:

Նա 9 տարի առաջ, այնուամենայնիվ, ունեցել է երկար սպասված երեխային՝ Հոուփ անունով դստերը: Սակայն աղջկա մոտ հայտնաբերվել էր Կլիպել-Տրենոնե-Վեբերի համախտանիշ (բնածին անոթային հիվանդություն), եւ Նատաշան աշխատանքից դուրս էր եկել՝ իրեն ամբողջությամբ նվիրելով երեխայի խնամքին: Նա վարել է քիչ շարժունակ կենսակերպ, չի հետեւել սնվելուն եւ շուտով գիրացել է՝ կշռելով 133 կգ:

2013 թվականին նրա կրծքի շրջանում ցավեր են առաջացել: Նա վախեցել է, որ կարող է մահանալ սրտի կաթվածից, եւ հիվանդ Հոուփը մենակ կմնա, այս պատճառով սկսել է մտածել իր առողջության մասին:

«Ես գիտակցեցի, որ գերեզման տանող ճանապարհն եմ բացել»,- ասել է Նատաշան:

2015 թվականի սեպտեմբերին նա գրանցվել է լողավազանում եւ սկսել իրենով լրջորեն զբաղվել: Նրա խոսքով՝ միայն հանուն դստեր ապագայի է ամբողջությամբ փոխել կենսակերպը:

Մոտ 133 կգ կշռող կինը նիհարել է 70 կգ: Հիմա նա մոտ 63 կգ է կշռում եւ ավելի երիտասարդ ու լավ տեսք ունի, քան անցյալում:

Նա իր ձեւափոխման մասին այժմ պատմում է Instagram-ում՝ ճարպակալմամբ մարդկանց օգնելով լավ արդյունքների հասնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել