• Latest news

Սրտաբանը համոզված է, որ բուսակերային դիետան է դարձել իր մոր վաղաժամ մահվան պատճառը

4 մարտի, 2019  12:10

Բրիտանացի սրտաբան Ասեմ Մալհոթրան պնդում է, որ բուսակերային դիետան դարձել է իր մոր վաղաժամ մահվան պատճառը։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, Անիշա Մալհոթրան 68 տարեկանում վախճանվել է Մանչեսթրում դեկտեմբերին, վարակից։ Նրա որդին պնդում է, որ վարակն առաջացել է չհավասարակշռված դիետայի պատճառով. նրա մայրը միայն բուսական ծագմամբ մթերքներ է կերել, ինչպես նաեւ շատ քիչ քաղցր է օգտագործել։ Անիշան տառապում էր ճարպակալումից, դիսցիտից (միջողային սկավառակների բորբոքում) եւ սարկոպենիայից (կմախքի մկանների դեգեներատիվ փոփոխություն)։

«Անգամ եթե մոռանանք վնասակար սննդի հանդեպ սերը, բուսակերության խնդիրն այն է, որ մարդը չի ստանում  բավականաչափ քանակությամբ սպիտակուց եւ սննդարար նյութեր։ Այդպես պատահեց նաեւ իմ մոր հետ. նրա օրգանիզմում բավականաչափ սպիտակուց չկար, ինչն էլ հանգեցրեց մկանային զանգվածի նվազման, ընդհանուր թուլության եւ վարակների հանդեպ խոցելիության»,- պնդում է սրտաբանը։

Ասեմն ասել է, որ բուսակերությունը առողջ կենսակերպ չի համարում, քանի որ մսից  հրաժարված մարդկանց կերակրացանկում անբավարար են երկաթը, սպիտակուցները եւ B12 վիտամինը։

Հիմնավորելով իր տեսակետը՝ նա հիշեցրել է, որ Հնդկաստանը աշխարհում ամենամեծ թվով վեգաններ եւ բուսակերներ ունի, բայց այդ երկիրը հայտնի է նաեւ որպես «համաշխարհային դիաբետի կենտրոն»։

Հնդկաստանի դիետիկ ասոցիացիայի տվյալներով՝ վեգանների եւ բուսակերների 84 տոկոսը տառապում է սպիտակուցի դեֆիցիտից, միս օգտագործող մարդկանց մեջ այդ ցուցանիշը 65 տոկոս է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել