• Latest news

Կարո՞ղ է արդյոք երաժշտություն լսելը վնասել լսողությանը. մասնագետի կարծիքը

4 մարտի, 2019  15:37

Ականջակալներով երաժշտություն լսելը ինչպես եւ ցանկացած աղմուկ, կարող է ազդել լսողության սրության  վրա, պնդում է լօռ բժիշկ Գայանե Սարգսյանը:

Շատ բան, սակայն, կախված է ձայնի բարձրությունից. եթե ականջակալներում ձայնի բարձրությունը (օրինակ երաժշտության) 85 դբ-ից ցածր է, լսողության համար անվնաս կլինի օրական մինչեւ 8 ժամ նման երաժշտություն լսելը: Եթե երաժշտության ձայնը ավելանում է մինչեւ 88 դԲ, այն կարելի է օրական մինչեւ 4 ժամ լսել:

Եթե երաժշտության կամ աղմուկի ձայնը ավելանում է մինչեւ 120 դԲ, այն կարող է հաշված րոպեների ընթացքում վնասել լսողությանը: Իսկ եթե ձայնի բարձրությունը հասնում  է մինչեւ 142 դԲ, ապա մի քանի ակնթարթում կարող է ծանրալուրության հանգեցնել:

Լսողության սրությունը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ականջակալներով երաժշտություն քիչ լսել, իակ բարձր երաժշտությամբ տարածքում գտնվելու դեպքում պարբերաբար մի քանի րոպեով դուրս գալ՝ ականջներին հնարավորություն տալով հանգստանալ:

Ի՞նչ նախանշանների դեպքում կարելի է հասկանալ լսողության հետ կապված խնդիրները

Գայանե Սարգսյանը նշեց, որ ականջներում, աղմուկն առաջին ահազանգն է. եթե ձեր աականջներում աղմուկ է հայտնվել, ապա դա արդեն պատճառ է մասնագետին այցելելու համար, անգամ եթե դուք լսողության թուլացում դեռ չեք նկատում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել