• Latest news

Երկու գլուխ եւ մեկ մարմին. Հնդկաստանում ծնվել են անսեռ սիամական երկվորյակներ

6 մարտի, 2019  18:28

Փետրվարին Հնդկաստանում 26-ամյա Փրիթի Սինգխը կեսարյան հատումով երեխաներ էր ունեցել: Ի հեճուկս բժիշկների կանխատեսումների, որոնք հավաստիացնում էին, որ հղիությունը նորմալ է ընթանում, լույս աշխարհ էին եկել սիամական երկվորյակներ, որոնք  ունեն երկու գլուխ եւ մեկ մարմին: Բժիշկները չեն կարողանում որոշել երեխաների սեռը եւ հրաժարվում են նրանց առանձնացնելու վիրահատություն կատարել:

The Daily Mail-ը հաղորդում է, որ երեխաներն ունեն չորս ձեռք, երկու ոտք, երկու սիրտ, երկու թոք եւ նրանք պատկանում են սիամական երկվորյակների հազվագյուտ տեսակին՝ դիցեֆալ պարապագներին: Այսինքն՝ կողերով միացած երկվորյակներ, որոնք ունեն երկու գլուխ, մեկ մարմին եւ մի քանի վերջույթ:

Պրիթին հղիության ժամանակ ՈՒՁՀ էր անցել, սակայն բժիշկները նրա մոտ ոչ մի պաթոլոգիա չէին հայտնաբերել: Նրանց կանխատեսումներով՝ կինը պետք է սովորական երկվորյակներ ծննդաբերեր, սակայն  լույս աշխարհ եկան սիամական երկվորյակներ:

Բժիշկները հրաժարվում են առանձնացնել երկվորյալներին: Մի կողմից մարմնի ուժեղ դեֆորմացիայի պատճառով, նրանց սեռն անհայտ է եւ նրանց սեռական պատկանելիության համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: Բացի այդ բարձր է հավանականությունը, որ առանձնանալուց հետո երեխաները չեն կարողանա քայլել, քանի որ նրանք ընդամենը  երկու ոտք ունեն:

 Սակայն երկվորյակների ծնողները եւ հարազատները չեն հանձնվում եւ ցանկանում են երեխաներին Նյու Դելիի Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտ (AIIMS)  տանել: Խնդիրն այն է, որ այսօրվա դրությամբ Հնդկաստանի հյուսիսային Հարյան նահանգում ապրող ընտանիքը դրա համար ֆինանասական միջոցներ չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել