• Latest news

Քիմ Քարդաշյանի գովազդած դետոքս-թեյի պատճառով աղջիկը աղիների քրոնիկական խանգարում է վաստակել

7 մարտի, 2019  16:28

Քիմ Քարդաշյանի եւ հիփ-հոփ երգչուհի Cardi B-ի գովազդած դետոքս-թեյերը Նյու Յորքից 23-ամյա Իման Հարիրիկիի մոտ աղիների քրոնիկական խնդիրներ են առաջացրել:

The Daily Mail-ը հայտնում է, որ Իմանը սկսել է դետոքս-թեյերը խմել դեռեւս ավագ դպրոցի աշակերտ լինելով: Նրա խոսքով՝ վարել է քիչ շարժունակ կենսակերպ եւ արդեն 13 տարեկանից սկսել է գիրանալ: Չնայած դետոքս-թեյերի գովազդում նշվում է, որ դրանք օգնում են նիհարել եւ բարերար են ազդում մարսողական համակարգի վրա, Իմանի դեպքում ազդել են որպես լուծողական:

Ընդ որում՝ դետոքս-թեյը ախորժակը չի ճնշել: «Գովազդում հնչած միլիոն խոստումից ոչ մեկը չի կատարվել, չնայած գովազդում ասվում էր, որ դետոքս-թեյն անմիջապես օգնում է: Իսկ ինձ մոտ սկսվել է հիվանդագին դիարեա»,- նշում է Իմանը:

Բանն այն է, որ օրգանիզմում երիկամների եւ լյարդի աշխատանքի շնորհիվ անընդհատ դետոքսիկացիայի պրոցես է ընթանում: Դրանից բացի, մի քանի դետոքս-թեյեր նյութեր են պարունակում, որոնք իսկապես լուծողական էֆեկտ ունեն: Փորձագետները խորհուրդ են տալիս այս թեյերը մեկ շաբաթից ավելի չգործածել, որպեսզի խուսափեն տեւական կողմնակի էֆեկտներից:

Մինչդեռ Իմանը, սեփական խոստովանությամբ, այս թեյերը չարաշահել է, նրա մոտ դրանցից կախում էր առաջացել: Նա երկու տարի այն խմել է ամեն օր, եւ ի դեպ, իսկապես նիհարել է: Սակայն ժամանակի ընթացքում նրա քաշն այնքան է նվազել, որ ընկերները լրջորեն անհանգստացել են: Իսկ Իմանը հավատացել է գովազդին, որում դետոքս-թեյը նկարագրվում էր որպես առողջ եւ օրգանական մթերք:

Արդյունքում՝ նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել, սակայն բժիշկները 3 տարի շարունակ չեն կարողացել նրա տկարության պատճառը գտնել, քանի որ նա թաքցնում էր դետոքս-թեյից կախվածության փաստը: Իմանի մոտ ախտորոշվել է ցելիակիա (մարսողական խանգարում, որն առաջանում է որոշ սննդամթերքների կողմից բարակ աղիի թավիկների վնասմամբ): Սա քրոնիկական հիվանդություն է, եւ երիտասարդ կինը հիմա ստիպված է ամբողջ կյանքում մնալ բժիշկների հսկողության տակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել