• Latest news

Ալերգիայի արտասովոր դրսեւորումներով 17-ամյա աղջիկը ստիպված է շրջապատին անընդհատ ապացուցել, որ իրեն չեն ծեծել (ֆոտո)

7 մարտի, 2019  19:22

Երբ Բրիտանիայի բնակիչ 17-ամյա Կիրա Շայ Ուայթհեդի մոտ ալերգիկ ռեակցիայի նոպաներ են լինում, նրա շուրթերն ուռչում են, դեմքին կապտուկներ եւ այտուցներ են հայտնվում: Ընդ որում աղջիկն այնպիսի տեսք է ունենում, կարծես նրան հենց նոր ծեծել են: Նման դեպքերում նա ստիպված է լինում բացատրել եւ ապացուցել շրջապատին, որ նրան ոչ ոք չի ծեծել, պարզապես նա ալերգիա ունի:

Կիրա Շայը սովորում է քոլեջում եւ շատ անգամ նրա խոսքով, դասախոսներն անընդհատ փորձել են պարզել, արդյոք տանն ամեն ինչ կարգին է, չի վիճում արդյոք նա ծնողների հետ եւ բռնության ենթարկվում: Իսկ երբ նա առաջին անգամ դիմել է բժշկի, բուժքույրերը առանձնացել են նրա հետ եւ սկսել են հարցաքննել՝ չեն ծեծել արդյոք նրան:

Տարօրինակ ալերգիայի նոպաներն աղջկա մոտ սկսվել են 2 տարի առաջ եւ արդեն ավելի քան 30 անգամ նա եղել է հիվանդանոցում, սակայն բժիշկները դեռ չեն կարողանում պարզել, թե ինչից նա ալերգիա ունի: Բազմաթիվ հհետազոտություններ եւ անալիզներ են արվել, այդ թվում ՄՌՏ, ԿՏ եւ ՈՒՁՀ եւ ոչինչ չեն հայտնաբերել:

Այս ռեակցիաները կարող են սպառնալ աղջկա առողջությանը, քանի որ ցանկացած պահի նրա մոտ կարող է անաֆիլակտիկ շոկ սկսվել: Վերջին ալերգիկ ռեակցիայից հետո նա 4 ամիս անցկացրել էր հիվանդանոցում՝ միացված արհեստական շնչառության սարքերին. այտուցների պատճառով նրա համար դժվար էր ինքնուրույն շնչել:

Սովորաբար այդ ռեակցիաները տեղի են ունենում ուժեղ էմոցիաներ, սթրես վերապրելուց հետո, շոգի դեպքում, ինչպես նաեւ բարձր մթնոլորտային ճնշման ժամանակ: Ամեն ամիս նրա մոտ առնվազն երկու նման ալերգիկ ռեակցիաներ են տեղի ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի