• Latest news

Դալմատինի մաշկով աղջիկը դարձել է Instagram-ի աստղ (ֆոտո)

8 մարտի, 2019  15:20

25-ամյա Յուլիաննա Յուսեֆը ծնվել է մեջքի հսկայական, արտասովոր խալով: Երկար տարիների ծաղրանքներից հետո աղջիկը որոշել է Instagram-ում իր լուսանկարները հրապարակել եւ պատմել իր առօրյա կյանքի մասին: Այժմ Յուլիաննան Համացանցի իսկական աստղ է, որն ամբողջ աշխարհով տասնյակ հազարավոր երկրպագուներ ունի:

The Daily Mail-ը հաղորդում է, որ աղջիկը բնածին մելանոցիտար նեւուս ունի (CMN): Համարվում է, որ մելանոցիտար նեւուսները նախորդում են մելանոմային եւ անկախ սեռից առաջանում են նորածինների մոտ 1 տոկոսի մոտ:

Յուլիաննան ապրում է Վարշավայում: Աղջիկը խոստովանում է, որ Instagram-ում նկարների հրապարակումն իրեն վերջապես թույլ տվեց ինքնավստահություն ձեռք բերել:

«Ես ուզում եմ երջանիկ, առողջ լինել, ինձ գեղեցիկ եւ սեքսուալ զգալ», - նշում է աղջիկը:

Յուլիաննան  ուշադրություն չի դարձրել իր խալին մինչեւ 8 տարեկանը: Սակայն հետո սկսել է նեղսրտել անծանոթների ծաղրանքներից եւ խեթ հայացքներից: Որոշ ծնողներ արգելում էին իրենց երեխաներին խաղալ նրա հետ՝ վախենալով, որ աղջիկը վարակիչ հիվանդություն ունի: Արդյունքում դեռահասային տարիքում Յուլիաննան սկսել էր տանից միայն երեկոյան ժամերին դուրս գալ՝ իր հասցեին տհաճ մեկնաբանություններ չլսելու համար:

Աղջիկը վախենում էր, որ երբեք ոչ ոք նրան չի սիրի հսկայական խալի պատճառով:

Մարդկանց նկատմամբ տարիների անվստահության եւ վախից հետո Յուլիաննան որոշել է փոխել իր վերաբերմունքը կյանքի եւ իր մարմնի նկատմամբ: Այսօրվա դրությամբ Instagram-ում  նա մոտ 100 հազար բաժանորդ ունի եւ ամեն օր հարյուրավոր նամակներ է ստանում, որտեղ տարբեր երկրներից մարդիկ նրան իրնեց աջակցությունն  են հայտնում:

Source: The Daily Mail

Photos: Yulianna Yussef

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել