• Latest news

Հետճաշյա քունը դեղերից վատ չի օգնում իջեցնելու զարկերակային ճնշումը

8 մարտի, 2019  21:29

Հետճաշյա քունը դեղերի նման լավ ազդեցություն է ունենում զարկերակային ճնշումն իջեցնելու գործում։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, Հունաստանի գիտնականների հետազոտությանը մասնակցել է 22 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 62 տարեկան։ Պարզվել է, որ ամենօրյա 49 րոպեանոց քունը նվազեցնում է սիստոլիկ («վերին») զարկերակային ճնշումը սնդիկի սյան 55 միլիմետրով։ Դա հավասար է դեղորայք ընդունելու էֆեկտին։

Հետազոտության արդյունքները նախատեսվում է ներկայացնել Նոր Օռլեանում, Սրտաբանների ամերիկյան քոլեջի ամենամյա գիտական նստաշրջանում։

Բրիտանիայի սրտաբանական հիմնադրամի բժշկական տնօրենի օգնական Սոնյա Բաբու Նարայանը (Sonya Babu-Narayan) նշում է. «Քնի բավականաչափ տեւողությունը կարեւոր նշանակություն ունի սրտի եւ անոթների առողջության համար։ Սակայն այնպիսի գործոններ, ինչպիսին են առողջ կենսակերպը, աղի եւ ալկոհոլի սպառումը նվազեցնելը, առողջ քաշն ու կանոնավոր ֆիզիկական վարժությունները պահպանելը, խիստ կարեւոր են զարկերակային ճնշումը նորմալ մակարդակի պահելու համար»։

«Որքան էլ գայթակղիչ լինի ամենօրյա հետճաշյա քունը, միեւնույն է՝ հենց առողջ ապրելակերպն է, խորհուրդ տրվող դեղերի կողքին, մնում կարեւորը սրտի նոպաների եւ կաթվածների բանալին»,- հավելել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել