• Latest news

Հազվագյուտ հիվանդությամբ 17-ամյա տղան կարող է  մահանալ, եթե ֆուտբոլ խաղա

8 մարտի, 2019  18:20

17-ամյա Լիամ Սփեյրը կարող է  մահանալ, եթե նրա սիրտը րոպեում ավելի քան 80 անգամ հարվածի: Այդ պատճառով նրան չի կարելի ֆուտբոլ խաղալ, պարել, չմուշկներով սահել կամ այլ սպորտաձեւով զբաղվել:

Լիամը կատեխոլամիներգիկ պոլիմորֆ փորոքային տախիկարդիա ունի, որը դեռ փոքր տարիքում էին հայտնաբերել: Սթրեսը եւ ֆիզիկական ակտիվությունը խախտում են նրա սրտի ռիթմը եւ կարող են սրտի կանգի հանգեցնել:

Լիամի խոսքով՝ հիվանդության պատճառով մանկությունը կարծես նրա կողքով անցել էր. մինչ նրա ընկերները ֆուտբոլ եւ այլ խաղեր էին խաղում, նա ստիպված էր տանը նստել:

Մանկուց նրան կտրականապես արգելվում էր վազել: Անգամ ուժեղ էմոցիաներ չէր կարելի զգալ. ադրենալինը նույնպես կարող է սրտի կանգի հանգեցնել: Լիամին չի կարելի նաեւ ալկոհոլային խմիչքներ խմել:

«Եթե ես զգում եմ, որ սրտիս աշխատանքն արագանում է, ինձ մոտ խուճապ է սկսվում: Ես սկսում եմ դանդաղ շնչել պուլսը դանդաղեցնելու համար», - պատմել է տղան:

Նա փորձում է անընդհատ հանգստություն պահպանել մինչեւ կարեւոր հեռախոսազանգը կամ աղջկա հետ խոսելը, երկար նախապատրաստվում է, իսկ հետո փորձում է դանդաղ եւ հանգիստ խոսել:

Երբ նա թեքությամբ վեր է բարձրանում կամ սանդուղքով է բարձրանում, ստիպված է լինում հանգստանալու համար հաճախակի կանգ առնել:

17 տարեկանում Լիամի մոտ արդեն 3 անգամ սրտի կանգ է տեղի ունեցել, որոնցից առաջինը տեղի է ունեցել, երբ նա 4 տարեկան էր, իսկ երկրորդը 8 տարեկանում, երբ նա վազել էր քամուց քշված շարֆի հետեւից:

Իսկ վերջերս անգամ կոմայի մեջ էր հայտնվել այն բանից հետո, երբ մարզադահլիճում մարզումներից հետո նրա սիրտը կանգ էր առել:

Մինչեւ անցյալ տարվա դեկտեմբեր բժիշկները նրան արգելում էին սպորտով զբաղվել, իսկ դեկտեմբերին ասացին, որ նա կարող  է մարզադահլիճ այցելել եւ անգամ ուժային վարժություններ անել: Մի քանի շաբաթ նա ավագ եղբոր հետ մարզադահլիճ էր այցելում, սակայն հունվարի 19-ին նրա մոտ սրտռի կանգ տեղի ունեցավ: Նրա եղբայրը՝ Ջոշուան գիտեր թե ինչ է պետք անել նման դեպքում, սակայն խուճապի էր մատնվել: Մյուս տղան, որն այդ պահին մարզվում էր, մոտեցել էր եւ արհեստական շնչառություն  եւ սրտի անուղղակի մերսում արել, մինչեւ որ ժամանել էր շտապ օգնությունը:

Փետրվարի 7-ին Լիամին մինի դեֆիբրիլյատոր էին տեղադրել, որը սրտի կանգի դեպքում կստիպի սրտին նորից բաբախել:

Այժմ Լիամը իրեն ավելի ազատ եւ հանգիստ է զգում: Սակայն նա այլեւս չի զբաղվելու սպորտով. վտանգը չափազանց մեծ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել