• Latest news

Չիփսերում եւ ֆրի կարտոֆիլում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերվել

9 մարտի, 2019  19:21

Կարտոֆիլի նման մթերքները եւ չիփսերը կարող են առաջացնել գենետիկ մուտացիաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղային հիվանդությունների։ Այս մասին ասվում է Genome Research ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

Բանն այն է, որ դրանցում պարունակվում է ակրիլամիդ՝ պոտենցիալ քաղցկեղածին նյութ, որը կա նաեւ ծխախոտի ծխում։

Ակրիլամիդը փոխակերպվում է այլ նյութի, որը հայտնի է որպես գլիկիդամիդ։ Երկուսն էլ, ինչպես հայտնի է, ունեն քաղցկեղածին ազդեցություն կենդանիների վրա։ Չի բացառվում, որ մարդկանց համար դրանք նույնպես վտանգավոր են։

Ակրիլամիդը գոյանում է որոշ մթերքներում բարձր ջերմաստիճանների ազդեցությամբ։ Նման պրոցեսի ենթակա են հատկապես ածխաջրերի բարձր եւ սպիտակուցների ցածր պարունակությամբ բուսական կերակուրները։

Ակրիլամիդի ամենաբարձր քանակություն գիտնականները հայտնաբերել են տապակած ֆրի կարտոֆիլում եւ չիփսերում։ Այս նյութը պարունակվում է նաեւ փաթիլներում, թխվածքաբլիթում եւ հացի, սուրճի, տապակած նուշի մեջ։ Վտանգավոր կարող են լինել նաեւ սուրճի փոխարինիչները։

Անցանկալի հետեւանքներից խուսափելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել ակրիլամիդի բարձր պարունակություն ունեցող մթերքների օգտագործումը։

Գիտնականները մտադիր են այսուհետ եւս շարունակել հետազոտությունները, որոնք կօգնեն որոշել նյութի պարունակության առավել ճշգրիտ չափաբաժինները եւ դրա գոյացման պայմանները։ Դա կօգնի ճիշտ կարգավորել կերակրացանկը եւ հետեւել մթերքների պահպանման եւ պատրաստման անվտանգ պայմաններին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է