• Latest news

Տեստոստերոնի բարձր մակարդակը մեծացնում է տղամարդկանց սրտի նոպայի վտանգը. հետազոտություն

9 մարտի, 2019  22:12

Տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է կապված լինել թրոմբների առաջացման, սրտային անբավարարության եւ սրտի նոպայի վտանգի հետ։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է British Medical Journal-ում։

Նյու Յորքի եւ Հոնկոնգի համալսարանների գիտնականները վերլուծել են 50-70 տարեկան 3225 տղամարդկանց տվյալները, որոնք շագանակագեղձի քաղցկեղի հետազոտություն էին անցնում։ Հետազոտության արդյունքները հետազոտողները համեմատել են 392 000 մարդու գենետիկ նմուշների հետ, որոնք պահվում են Միացյալ Թագավորության Բիոբանկում։

JMJD1C գենը ուղղակիորեն կապված է սինթեզվող տեստոստերոնի մակարդակի բարձրացման հետ։ Ընդ որում՝ գիտնականները հայտնաբերել են, որ գոյություն ունի կապ այդ գենի եւ տղամարդկանց անոթների ու սրտի հիվանդությունների հակվածության միջեւ։ Թրոմբների առաջացման ռիսկը նման տղամարդկանց մոտ կրկնակի ավելի էր, իսկ սրտի անբավարարության վտանգը ավելի էր 7,8 անգամ։

Հետազոտողները պարզաբանում են, որ  տեստոստերոնի խտությունը կախված է մի շարք գործոններից, որոնց թվում՝ ժառանգականությունը, մարդու կենսակերպը, ֆիզիկական ակտիվությունը, սնունդը եւ այլն։ Պատճառների թվում, որոնք պայմանավորում են   տղամարդկանց տեստոստերոնի բարձր մակարդակը, նրանք նշում են մի շարք դեղերի (առաջին հերթին՝ հորմոնալ դեղերի) օգտագործումը, ոչ ռացիոնալ սնունդը, անբավարար քունը, հոգեհուզական լարվածությունը, չափից ավելի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սեռական շփման երկարատեւ բացակայությունը։

Բացի այդ, բարձր մակարդակի տեստոստերոն կարող է նկատվել մետաբոլիզմի որոշ խախտումների, սեռական գեղձերի կամ մակերիկամների պաթոլոգիական պրոցեսների, ուռուցքների դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել