• Latest news

Սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը կգործի երեք բժշկական կենտրոններում. նախարար

11 մարտի, 2019  12:02

Սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը դեռ կգործի երկու բժշկական կենտրոններում, սակայն շուտով դրանց կմիանա նաեւ երրորդ բժշկական կենտրոնը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բողոքներ է ստացել երկրի մի քանի բժշկական կենտրոնների ղեկավարներից այն մասին, որ իրենց կենտրոններում ծրագիրը չի անցկացվում:

Ըստ նախարարի՝   սուր իշեմիկ կաթվածի բուժումը ֆինանսավորող ծրագիրը  կարող է անցկացվել միայն այն հիվանդանոցներում, որտեղ թրոմբոլիզի, թրոմբասպիրացիայի, թրոմբէկտոմիայի եւ իշեմիկ կաթվածով եւ մարդկանց առողջության եւ կյանքի փրկության համար անհրաժեշտ այլ պրոցեդուրաների համար սարքավորումմներ կան:

Այժմ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով դեռ հագեցած է միայն «Էրեբունի» ԲԿ-ն եւ «Հերացի» համալսարանական հիվանդանոցը: Շուտով նրանց կմիանա նաեւ «Աստղիկ» ԲԿ-ն, որտեղ անհրաժեշտ սարքավորումներ են տեղադրվում:

Որոշ սարքավորուններ կան նաեւ մի քանի այլ հիվանդանոցներում, սակայն ըստ նախարարի, այդ հնարավորությունները բավական չեն կաթվածով հիվանդներին ամբողջ անհրաժեշտ օգնությունը ցույց տալու համար:

Թորոսյանի խոսքով՝ թրոմբոլիզի համար անհրաժեշտ սարքավորումների առկայությունը բավական չէ այդ հիվանդանոցում կաթվածի բուժման ծրագիր անցկացնելու համար: Որոշ երկրներում, օրինակ Գերմանիայում թրոմբոլիզ անում են անգամ շտապ օգնության մեքենաներում, որից հետո, եթե պրոցեդուրան անհրաժեշտ արդյունքը չի տալիս, պացիենտին  մասնագիտացված բժշկական կենտրոն են տեղափոխում, որտեղ թրոմբասպիրացիա եւ թրոմէկտոմիա անցկացնելու հնարավորություն կա:

Հետեւաբար նպատակահարմար է ծրագիրն իրականացնել այնպիսի կենտրոններում, որտեղ կա ամեն ինչ, որպեսզի թրոմբոլիզի անարդյունավետության դեպքում ստիպված չլինեն պացիենտին հետագա բուժման համար այլ կենտրոն տեղափոխեն:

Նախարարի խոսքով՝  եթե երկրի մնացած հիվանդանոցները հագեցած լինեն անհրաժեշտ բոլոր սարքավորումներով  կաթվածով մարդկանց բազմակողմանի օգնության ցուցաբերման համար, դրանք նույնպես կներառվեն պետական ծրագրում:

Նշենք, որ սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը Հայաստանում մեկնարկել է փետրվարի 1-ից: Նախնական որոշմամբ՝ տարեկան դրա համար կհատկացվի 200-400 մլն դրամ:

Սակայն նախարարն ընդգծեց, որ եթե ծրագիրն ապացուցի իր արդյունավետությունը՝ փրկելով մարդկանց կյանքը եւ կանխելով նրանց մոտ հաշմանդամության առաջացումը, դրա համար պատրաստ կլինեն նաեւ լրացուցիչ միջոցներ ծախսել:

Սակայն այս ծրագրի արդյունավետության համար հարկավոր է ոչ միայն  պետական ֆինանսավորում եւ բուժման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած որքան հնարավոր է շատ հիվանդանոցներ, այլեւ կազմկարպել պացիենտների ճիշտ ժամանակին տեղափոխումն այդ հիվանդանոցներ, քանի որ եթե օգնությունը շատ ուշ ցուցաբերվի, պացիենտին արդեն անհնար կլինի օգնել:

Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ ծրագրի շրջանակում 1.5 ամսվա ընթացքում կաթվածով մոտ 35 մարդ պետպատվերի շրջանակում բուժում է ստացել եւ նրանցից 20-ն այժմ առողջ են եւ վերադարձել են նորմալ կյանքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է