Գարեջրագործը որոշել է Մեծ պահքի ժամանակ հրաժարվել ուտելիքից եւ միայն գարեջուր խմել

13 մարտի, 2019  14:10

Օհայոյի նահանգի Նյութաուն քաղաքի բնակիչ, գարեջրագործ Դել Հոլը որոշել է Մեծ պահքի ժամանակ հրաժարվել ուտելիքից եւ ուժերը պահպանել միայն գարեջրով ու ջրով։

Ինչպես տեղեկացնում է WKRC-TV-ն, Դել Հոլը ուտելիքից հրաժարվեց չորեքշաբթի՝ մարտի 6-ին, եւ խոստանում է նման դիետա պահել մինչեւ Զատիկ, որն այս տարի կաթոլիկները նշում են ապրիլի 21-ին։

Դելին, ըստ նրա, ոգեւորել է Մյունխենի վանքի պապական վանականների օրինակը, որոնք XVII դարասկզբին, Բավարիայի կյուրֆյուրստի թույլտվությամբ, 12 տոկոսանոց գարեջուր էին պատրաստում՝ դոպելբոկ։ Մեծ պահքի ժամանակ նրանք ոչինչ չէին ուտում եւ խմում էին միայն այդ գարեջուրը։

Հոլը, իհարկե, մտադիր չէ սահմանափակվել դոպելբոկով եւ պատրաստվում է ամեն տեսակի գարեջուր խմել։ Նա նախատեսում է նաեւ կանոնավորապես բուժզննում անցնել ու պատմել արդյունքների մասին սոցցանցերում։

Նախկինում Հոլն արդեն սովահարության փորձ է արել։ Մի անգամ չորս օր միայն ջուր է խմել ու հույս ունի, որ կկարողանա գարեջրով դիմանալ տասն անգամ ավելի երկար։

«Ես բանակի վետերան եմ եւ լավագույնն եմ եղել իմ կարգում,- պնդում է նա։- Ես վազել եմ ամբողջ մարաթոնը՝ 42 կիլոմետր։ Դաժան փորձությունների եմ տոկացել, բայց դա թվում է, թե առանձնապես բարդ է։ Ինձ պարզապես հետաքրքիր է իմանալ, թե կդիմանամ արդյոք։ Կկարողանա՞մ, թե՞ ոչ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի