• Latest news

Բժիշկները 9 տարի անտեսել են աղջկա բողոքները, մինչեւ որ նրա ուռուցքը հասել է դդմի չափերի

14 մարտի, 2019  14:16

Ինը տարի Նյու Ջերսի նահանգի բնակչուհի Ամանդա Կաբաբեն սուր փորացավեր է ունեցել։ Այդ ընթացքում նա դիմել է երեք ընտանեկան բժշկի եւ չորս գինեկոլոգի, որոնք բավարարվել են նրան կերակրացանկը փոխելու խորհուրդներ տալով։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 2017 թվականի հոկտեմբերին Ամանդան դիմել է շտապ օգնության բաժանմունք այն բանից հետո, երբ ցավերն ուժեղացել են եւ դողէրոցք է սկսվել։ Նրա ախտորոշումը կարողացան կատարել մի քանի շաբաթ հետո, մարմնի բազմակի սքանավորումից հետո։ Պարզվեց, որ նա ձվարանի քաղցկեղ ունի, ընդ որում՝ ուռուցքը հասել է դդմի չափերի։

Ամանդան այժմ 26 տարեկան է, եւ նրան հաճելի չէ հիշել իր խոսակցությունները բժիշկների հետ, որոնք հորդորում են նրան ներել անփույթ բուժաշխատողներին, եւ որոնք 9 տարի չկարողացան հայտնաբերել քաղցկեղը։ Երիտասարդ կինը նշում է, որ ճշգրիտ նկարագրում էր հիվանդության ախտանշանները, բայց բժիշկները համառորեն ծարավը, հոգնածությունն ու փորի փքվելը համարում էին ոչ ճիշտ սնվելու հետեւանք։

Նա նամակ է գրել գինեկոլոգին, որի մոտ կոնսուլտացիա էր անցնում, եւ որը չէր հայտնաբերել քաղցկեղը, որում պատմել է իր ախտորոշման մասին, բայց բժիշկը ներողություն չի խնդրել, այլ լոկ նրան ամենայն բարիք է ցանկացել։

2017 թվականի նոյեմբերին Ամանդային վիրահատեցին՝ հեռացնելով ուռուցքը, աջ ձվարանն ու արգանդի մեկ փողը։ Նա նաեւ ագրեսիվ քիմիաթերապիայի երեք կուրս է անցել։ Անցած ամիս Ամանդան նշել է ռեմիսիայի մեկամյակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել