• Latest news

Նորագույն տեխնոլոգիաները թույլ կտան հայտնաբերել անգամ չափազանց փոքր քաղցկեղային ուռուցքները

15 մարտի, 2019  09:37

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետների ջանքերով մշակվել է վիզուալիզացիայի օպտիկական համակարգ, որը կարող է հայտնաբերել անգամ չափազանց փոքր՝ 0.1մմ չափով քաղցկեղային ուռուցքները: Մշակումը ստացել է DOLPHIN անվանումը:

Համակարգի առանձնահատկությունն այն է, որ եթե առաջ օպտիկական վիզուալիզացիայի մեթոդները կարող էին 3 սմ խորության վրա հայտնաբերել ուռուցքները, ապա DOLPHIN-ը՝ 8սմ խորության վրա: Բացի այդ մշակումը թույլ է տալիս ոչ ինվազիվ մեթոդներով հետեւել ընդամենը 0.1 մմ չափերով ուռուցքներին:

Ներկայումս գիտնականներն աշխատում են DOLPHIN-ի միջոցով մելանոմայի օջախների, ուղեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հայտնաբերման ուղղությամբ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել