• Latest news

Անհաջող վիրահատությունից հետո կնոջ կուրծքը նմանվել է «թենիսի գնդակներով գուլպաների» (վիդեո)

14 մարտի, 2019  22:30

32-ամյա Քրիստինան Մեծ Բրիտանիայից հերթական անգամ ցանկացավ փոխել կրծքի ձեւը։ Վիրահատությունն անհաջող անցավ, եւ նրա կուրծքը ձեւախեղվեց ու նմանվեց «թենիսի գնդակներով գուլպաների». այսպես է արտահայտվել ինքը՝ Քրիստինան։

Ինչպես տեղեկացնում է The Irish Sun պարբերականը, Քրիստինան մանկուց դժգոհ էր իր արտաքին տեսքից։ Առաջին անգամ պլաստիկայի մասին նա մտածեց այն ժամանակ, երբ նկարիչը նրա ծաղրանկարը նկարեց՝ նրան պատկերելով փքված շուրթերով, մեծ կրծքով ու նեղ կոնքով։

«Գլխումս փայլուն միտք ծագեց։ Ես հասկացա, որ հենց այդպիսի արտաքին էլ ես ուզում էի»,- հիշում է Քրիստինան։

17 տարեկանում նա մեծացրեց կուրծքը, բայց իմպլանտներն անորակ էին, եւ մեկուկես ամիս հետո նրա կրծքավանդակը ձեւախեղվեց ու փչացավ։

«Կուրծքս նման էր գուլպաների մեջ կախված ու տարուբերվող թենիսի գնդակների»,- պատմել է Քրիստինան։

Հետագայում Քրիստինան ռինոպլաստիկա արեց, ձգեց դեմքը, փոխեց այտերի ու կզակի ձեւը, մեծացրեց շուրթերը եւ պերմանենտ դիմահարդարում արեց։ Ավելին, փոքրացրեց ստամոքսը եւ մոտ 90 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվեց։ Նա պտուկներին սրտի ձեւ տվեց՝ համոզված, որ դա իր կերպարը լրացնող «գեղեցիկ աքսեսուար» է։

Թեեւ Քրիստինան այդքան շատ պլաստիկ վիրահատություններ է արել, բայց դեռեւս գոհ չէ իր արտաքին տեսքից, քանի որ «այնպիսի տեսք չունի, ինչպես ծաղրանկարի աղջիկը»։ Այժմ Քրիստինան դիմել է Botched հեռուստահաղորդմանը եւ ցանկանում է, որպեսզի վիրաբույժը նրա կուրծքը վերածի «բասկետբոլի հսկա գնդակների»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել