• Latest news

Բոլորը մտածում են, թե նա քաղցկեղով հիվանդ է. 2 երեխաների ծնվելուց հետո կինը ճաղատացել է

14 մարտի, 2019  23:48

37-ամյա Ռիմա Թեյսենը բրիտանական Մարգիթ քաղաքից (Քենթ կոմսություն) լրիվ ճաղատացել է երկու երեխա ունենալուց հետո, մարդիկ մտածում են, թե նա հիվանդ է քաղցկեղով։

Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, 2016 թվականի մարտին Ռիման տղա ունեցավ, եւ վեց ամիս հետո նրա մազերն սկսեցին թափվել։ Նա ինտերնետում կարդացել էր, որ մազերը երբեմն սկսում են թափվել հետծննդյան շրջանում եւ, որպես կանոն, խնդիրն անհետանում է մի քանի ամիս հետո։

Սակայն 2017 թվականի սեպտեմբերին աղջկա ծնվելուց հետո նրա վիճակը վատացավ. մազերն սկսեցին թափվել այնքան արագ, որ նորերը պարզապես չէին հասցնում աճել։ Ռիման անգամ դիմեց թերապեւտին, բայց նա լուրջ չընդունեց կնոջ բողոքները։

2018 թվականի մայիսին  Ռիմայի գլխին այնքան քիչ մազ էր մնացել, որ նա որոշեց սափրել դրանք ու տալ կեղծամի կարիք ունեցող քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Սկզբում նա տառապում էր մազերի բացակայության պատճառով եւ փորձում կեղծամներ կրել, բայց շուտով դադարեց այդպես վարվել։ Ամուսինը եւ հարազատները զորակցում էին նրան։

Երբ 2018 թվականի հուլիսին Ռիման հետծննդյան արձակուրդից հետո վերադարձավ օդանավի ուղեկցորդուհու աշխատանքին, ուղեւորները նրան անընդհատ հարցնում էին՝ հո քիմիաթերապիա չի՞ անցնում։ Շուտով թափվեցին նրա հոնքերն ու թարթիչները, իսկ ամռան վերջին նա զրկվեց մարմնի վրայի վերջին մազերից։

Բժիշկները դա բացատրում են համընդհանուր ալոպեցիայով. այս աուտոիմունային հիվանդության ժամանակ իմունային համակարգը գրոհում է մազի ֆոլիկուլների բջիջների վրա։ Որպես կանոն, մարդկանց մազերը ալոպեցիայի դեպքում նորից չեն աճում։

«Մի քանի ամիս է անցել, իսկ մազերը չեն էլ մտածում աճել։ Ես համակերպվել եմ, որ մազերս այլեւս չեն վերադառնա։ Որքան էլ տարօրինակ է, ես դրանց ավելի քիչ եմ կարոտում, քան կարծում էի»,- ասել է Ռիման։

Այժմ Ռիման դնովի թարթիչներ է կրում եւ հոնքերի տատու է արել, որպեսզի ավելի բնական տեսք ունենա։ Իսկ կեղծամ կրում է «առիթներին»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել