• Latest news

43-ամյա գործարարը մազերի փոխպատվաստման 12-ժամյա վիրահատությունից հետո մահացել է

14 մարտի, 2019  20:21

43-ամյա Շրավան Կումար Չաուդխարին՝ Հնդկաստանից լոգիստիկ ընկերության սեփականատերը, մազերի փոխպատվաստման 12-ժամյա վիրահատությունից հետո մահացել է:

Տղամարդը, ինչպես հայտնի է դարձել ոստիկանությանը, մարտի 8-ին ընտանիքից գաղտնի դիմել է Մումբայում պլաստիկ վիրաբուժության կլինիկաներից մեկին:

Նա վճարել է 500 հազար ռուպի (ավելի քան 7 հազար դոլար) եւ պահանջել, որ իրեն մեկ անգամից 9250 մազ փոխպատվաստեն: Որպես կանեն մեկ պրոցեդուրայի ժամանակ  ոչ ավել, քան 3000 մազ են փոխպատվաստում, բայց պլաստիկ վիրաբույժը համաձայնել էր 3700 փոխպատվաստել: Պրոցեդուրան տեւել է 12 ժամ. մինչդեռ նրա առավելագույն թույլատրելի տեւողությունը 6-8 ժամ է:

Պրոցեդուրայից անմիջապես հետո տղամարդու մոտ ծանր ալերգիկ ռեակցիա է սկսվել՝ անաֆիլակտիկ շոկ: Շնչահեղձ վիճակում գործարարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա հաջորդ օրը մահացել է պոլիօրգանային անբավարարությունից՝ միանգամից մի քանի օրգանների աշխատանքի դադարեցումից:

Կլինիկայի գլխավոր բժիշկ Վիկաս Խալվայը պնդում է, որ Չաուդխարին վիրահատությունից առաջ անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը:

Հնդկական պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի ներկայացուցիչը նշել է, որ շնչառության հետ կապված դժվարությունները շատ հազվադեպ բարդություն  են, որի հետ փոխպատվաստումից հետո բախվում են եզակիները:

Նա հավելել է, որ ամեն դեպքում պացիենտը պետք է առնվազն պրեցեդուրայից հետո բժիշկների վերահսկողության տակ լիներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել