• Latest news

Սեփական «եսի» կորուստ. գիտնականները պարզել են, թե ինչպես է դերասանական խաղն ազդում ուղեղի աշխատանքի վրա

15 մարտի, 2019  10:45

Պարզվում է՝ դերասանական խաղը լրջորեն ազդում է ուղեղի աշխատանքի վրա։ Նման եզրահանգման են եկել Կանադայի Մակմասթերի համալսարանի մասնագետները՝ հիմնվելով հետազոտության արդյունքների վրա։

Փորձին մասնակցել է դերասանական վարպետություն սովորող 15 ուսանող։ Նրանք բոլորը պետք է մտնեին Ռոմեոյի կամ Ջուլիետի կերպարի մեջ։

Այնուհետեւ գիտնականները հետեւել են նրանց ուղեղի ակտիվությանը ՄՌՏ-ի օգնությամբ՝ մոդելավորելով տարբեր իրավիճակներ։ Այսպես, դեպքերից մեկում նրանք պետք է պատասխանեին իրենց անունից տրված հարցերին, մյուս դեպքում՝ խոսեին բրիտանական շեշտադրմամբ, երրորդ դեպքում՝ խոսեին մոտ ընկերոջ անունից։ Այնուհետեւ նրանք պետք է խոսեին՝ իրենց կամ Ռոմեո, կամ Ջուլիետ ներկայացնելով, իսկ հետո խաղային հանրահայտ «պատշգամբի տեսարանը», որում սիրահար հերոսները միմյանց սեր են խոստովանում։

Պարզվել է, որ երբ մասնակիցները ներկայացել են որպես իրենց ընկերներ կամ էլ փոխել են շեշտադրումը, նրանց մոտ նվազել է ուղեղի ճակատային մասի կեղեւի ակտիվությունը։ Նշենք, որ ուղեղի այդ հատվածը ներգրավված է այնպիսի պրոցեսներում, ինչպիսին են անձի դրսեւորումը, որոշումների ընդունումը եւ սոցիալական վարքի կարգավորումը։

Էլ ավելի զգալի փոփոխություններ ճակատային մասի կեղեւի ակտիվության մեջ նկատվել են այն ժամանակ, երբ կամավորներն իրենց զգացել են իբրեւ Շեքսպիրի պիեսի հերոսներ։ Այսպիսով, ինչպես նշում են հետազոտողները, դերասանական խաղի ժամանակ մարդիկ իրոք կորցնում են սեփական ինքնագիտակցության մի մասը։

Հետաքրքիր նրբերանգ. երբ փորձի մասնակիցներն իրենց դնում էին Ռոմեոյի կամ Ջուլիետի տեղը, նրանց մոտ բարձրանում էր մեծ ուղեղի երկու կիսագնդերի ներքին մակերեսի գագաթային հատվածի (precuneus) ակտիվությունը։ Դրա աշխատանքը կապված է գիտակցության, ուշադրության կենտրոնացման, ինչպես նաեւ էպիզոդիկ հիշողության հետ։ Գիտնականների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ precuneus-ը օգնում է դերասանին պահպանել սեփական գիտակցությունը դերասանական խաղում վերամարմնավորման ժամանակ։

Հետազոտության արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Royal Society Open Science ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է