Ոստիկանության հետ բախման հետեւանքով տուժած կնոջ մոտ կողոսկրի կոտրվածք է ախտորոշվել

14 մարտի, 2019  20:08

Ոստիկանության հետ բախման հետեւանքով տուժած կնոջ մոտ կողոսկրի կոտրվածք է ախտորոշվել։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ԵՊԲՀ մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանն ասաց, որ տվյալ պահին կինը բուժօգնություն է ստանում «Հերացի» հիվանդանոցային համալիրում։ «Այսօր հոսպիտալացված երկու ոստիկանները դուրս են գրվել հիվանդանոցից»,- տեղեկացրեց նա։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքի մոտ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույց է անցկացվում։ Նախօրեին տեղի էր ունեցել սրճարանների սեփականատերերի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հանդիպում, որը ոչ մի արդյունք չէր տվել։

Այսօր առավոտից Երեւանի կենտրոնում լարված իրավիճակ էր, ցուցարարները փակում էին քաղաքի որոշ փողոցներ։ Օրվա ընթացքում ապամոնտաժումը վերսկսելու փորձեր արվեցին, սակայն սրճարանների աշխատակիցների դիմադրությունից հետո դրանք դադարեցվեցին։ Մի շարք ցուցարարներ բերման էին ենթարկվել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի