• Latest news

Բժիշկները չեն կարողանում հեռացնել ահավոր ուռուցքը 40-ամյա կնոջ դեմքից (ֆոտո)

15 մարտի, 2019  11:57

Բժիշկները չեն կարողանում հեռացնել ահավոր ուռուցքը 40-ամյա բրազիլուհու՝ Ալինի դեմքից, բայց կինը չի վհատվում. նրա խոսքով՝ ուռուցքն իրեն չի անհանգստացնում։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Ալինը նեյրոֆիբրոմատոզ ունի։ Դա ամենատարածված ժառանգական հիվանդություններից է, որը մարմնի վրա ուռուցքների աճի է հանգեցնում։

Ուռուցքն աստիճանաբար մեծացել է Ալինի դեմքին երեք տարեկանից սկսած։ Այդ ժամանակվանից ի վեր նա 14 վիրահատության է ենթարկվել։ «Հիվանդության պատճառով դեմքս ծանրացել է, բայց դա ինձ շատ չի անհանգստացնում»,- խոստովանում է կինը։ Արժե նշել, որ առողջական խնդիրները չեն խանգարել նրան երեք երեխա ունենալ։ Բացի այդ, նա տատիկ է դարձել. արդեն երկու թոռ ունի։

Վերջերս Ալինն իմացավ, որ ուռուցքը սկսել է տարածվել աչքերի, քթի վրա ու բերանի խոռոչում։ Բայց բժիշկները հրաժարվում են վիրահատել նրան. նրանց կանխատեսումներով՝ վտանգը մեծ է, եւ նա կարող է զրկվել տեսողությունից։ Չնայած դրան՝ կինը չի վհատվում եւ լի է ապագայի հույսերով։

«Մենք հպարտանում ենք, որ նա մեր մայրն է։ Նա շատ բան է անում մեզ համար, մեզ հետ ծիծաղելու հնարավորությունը բաց չի թողնում եւ երբեք չի հանձնվում»,- նշում են նրա երեխաները։

Source: The Daily Mail

Photos: Discovery/Barcroft Productions

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել