• Latest news

150 կգ կշռող տղամարդը ընդամենը մեկ տարում կրկնակի նիհարել է (ֆոտո)

15 մարտի, 2019  13:01

Մեծ Բրիտանիայից 32-ամյա Լյուկ Ուիզերսը, որը կշռում էր մոտ 150 կգ, ընդամենը մեկ տարում կրկնակի նիհարել է եւ սիրեցյալ ձեռք բերել:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Լյուկն ավելորդ քաշի պատճառով մշտապես խնդիրներ է ունեցել:

«Աշխատելիս ես դժվարությամբ էի տեղավորվում երկժանիավոր բարձիչի խցիկում: Ցանկացած զբաղմունք դժվարություններ էր պատճառում,- ասել է նա: - Որեւէ բան փոխելու համար ես փաստացի մոտիվացիա չունեի, քանի որ ինձ թույլ էի զգում»:

Նա նաեւ հաճախ էր դեպրեսիայի մեջ ընկնում: Նրա խոսքով՝ երկար ժամանակ հարաբերություններ չէր ունեցել եւ ակտիվորեն փորձում էր գրավել հակառակ սեռի ուշադրությունը, սակայն բոլոր փորձերն ապարդյուն էին, ինչը նրա հոգեկան վիճակը միայն վատթարացնում էր:

«Ենթագիտակցաբար հասկանում էի, որ ամեն ինչի պատճառը արտաքինս է: Ես կորցրեցի ինքնավստահությունս»,- ասել է նա:

Մի անգամ Լյուկը հաստատակամորեն որոշել է իրեն կարգի բերել եւ գրանցվել է տեղական Slimming World («Նիհարող աշխարհ») խմբում այն բանից հետո, որբ նրա ավագ եղբայր Քենեթը, խմբի անդամ լինելով, 38 կգ նիհարել էր: Slimming World ընդունվելուց հետո նա հիմնավորապես վերանայել է իր սնունդը (նախկինում հիմնականում ֆասթ ֆուդ էր ուտում) եւ սկսել է ինքնուրույն պատրաստել առողջ կերակուրը:

Լյուկը նաեւ մարզասարքերի դահլիճի տոմս է գնել, զբաղվել վազքով: Մեկ տարում նա կարողացել է ազատվել ավելորդ քաշի 70 կիլոգրամից:

Նիհարելուց հետո Լյուկը լուսանկարների կոլաժ է պատրաստել նիհարելուց առաջ եւ հետո ու այն հրապարակել ծանոթությունների կայքում: Այնտեղ ծանոթացել է մի աղջկա հետ, ում հետ հանդիպում է արդեն մոտ 3 ամիս:

Լյուկը հիմա պատրաստվում է կիսամարաթոնին մասնակցելուն, որը նախատեսված է մարտի 17-ին: Նրա խոսքով՝ օրեցօր ավելի եռանդուն ու ինքնավստահ է դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է