• Latest news

Պողպատե աչքերով աղջիկը. Բժիշկները ստիպված էին 5-ամյա երեխայի աչքերը հեռացնել՝ նրա կյանքը փրկելու համար (ֆոտո)

15 մարտի, 2019  18:51

Արտառոց պողպատե աչքերով աղջիկը ստիպված էր ծանր վիրահատության ենթարկվել, որը նրա կյանքը փրկել է:

The Daily Mail-ը հայտնում է, որ 5-ամյա չինուհի Փրիմռոուզը տառապում է բնածին գլաուկոմայով: Սա բավականին հազվադեպ հիվանդություն է (30  հազար նորածնից մեկ դեպք), որը կարող է բերել տեսողության լուրջ եւ անշտկելի կորստի: Փրիմռոուզը մեծացել է Չինաստանում մանկատանը, իսկ 2016 թվականին նրան որդեգրել են Քրիս եւ Էրին Օսթինները: Մասնագետները նրանց զգուշացրել են, որ աղջիկը կարող է ոչ միայն կուրանալ, այլեւ իր հիվանդության հետեւանքով լսողությունը կորցնել:

Որդեգիր ծնողներին դա չի վախեցրել, սակայն հետագայում նրանք իսկապես ստիպված էին շատ դժվարությունների բախվել: Այսպես՝ մկանային տոնուսի խնդիրների պատճառով ստիպված էին աղջկան սովորեցնել նստել, գլուխը պահել եւ ճիշտ ուտել: Դրանից բացի, նրանց երեխաները Փրիմռոուզից շատ էին վախենում նրա պողպատե աչքերի պատճառով, «հրեշ» էին անվանում եւ նրան տեսնելիս լաց լինելով փախչում էին:

Այս ընթացքում աղջկա վիճակը կտրուկ վատթարացել է. 8 ամիս առաջ նա աչքերի մեջ ուժգին ցավ է զգացել, ընդ որում՝ այնքան տանջող, որ օրական 16 ժամ արտասվում էր եւ ուտելիքից հրաժարվում: Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե ուժգին ցավի պատճառը որն է: Վերջապես, բազմաթիվ հետազոտությունների շնորհիվ հաջողվել է պարզել, որ Փրիմռոուզի աչքերից մեկում ճնշումը բարձր է եւ առկա է ցանցաթաղանթի շերտատում, իսկ մյուս աչքը կրկնակի փոքրացել է:

Վիճակի ծանրությունը հաշվի առնելով՝ բժիշկներն առաջարկել են հեռացնել աղջկա աչքերը: Որդեգիր ծնողները նշում են, որ դա դժվար որոշում էր, սակայն 100 տոկոսով ճիշտ:

Վիրահատությունը հաջող է անցել: «Դա հրաշք էր. վիրահատությունից երկու օր հետո նա առաջին անգամ ժպտաց: Նա իսկապես իրեն լավ է զգում այն բանից հետո, երբ նրա ուժգին ցավի պատճառը վերացել է»,- ասում են նրանք:

Փրիմռոուզի համար կպատրաստվեն աչքի իմպլանտներ, եւ նրա խնամակալները լավագույնի հույս ունեն. «Հուսով ենք, որ նրա կենսաբանական ծնողները երբեւէ ձեռք կբերեն անդորր, քանի որ կիմանան, որ իրենց դուստրը անվտանգության մեջ է, մեծանում է սիրող ընտանիքում եւ երջանիկ է»:

 

Source: The Daily Mail

Photos: Caters News Agency

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է