• Latest news

Քնած վարորդներ. Ինչու՞ են մարդիկ քնում մեքենա վարելիս եւ ինչպես պայքարել դրա դեմ

15 մարտի, 2019  16:30

Վարորդների մոտավորապես 16 տոկոսը վարելիս հակված է քնին, իսկ նրանցից ոմանք անգամ քնում են: Այս մասին է վկայում Հայաստանում անցկացված նոր ուսումնասիրությունը: Ինչպես նշեց նյարդաբան եւ քնաբան Սամսոն Խաչատրյանը, քնկոտ վարորդը նույնքան վտանգավոր է, ինչպես հարբածը. շատ ՃՏՊ-ներ տեղի են ունենում հենց այն այն պատճառով, որ վարորդներից ինչ-որ մեկը քնում է վարելու ընթացքում: Ավելին՝ քնել ցանկացող վարորդների մասնակցությամբ վթարները ավելի հաճախ են մարդկային զոհերի հանգեցնում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայերի ավելի քան 52 տոկոսը անքնություն ունի, իսկ 39 տոկոսը ցերեկը քնկոտ է: Արդյունքում մեքենա վարողների 15.7 տոկոսը նաեւ վարելիս են  քնկոտ վիճակում լինում, ինչը կարող է հանգեցնել եւ երբեմն հանգեցնում է սարսափելի հետեւանքների:

Մասնագետը նշեց, որ  վարելիս  քնելու ցանկության հիմնական պատճառներից է   քնի համար հատկացված ժամերի կրճատումը (չափահաս մարդուն խորհուրդ  է տրվում առնվազն 7 ժամ քնել), ինչպես նաեւ քնի խանգարումները, որոնք կարող են ազդել  քնի որակի վրա. մարդուն կարող է թվալ, որ նա քնում է գիշերը, չի արթնանում, սակայն իրականում նա քնի պակաս է ունենում քնի ապնոէի, շարժողական եւ այլ խանգարումների պատճառով:

Մասնագետի խոսքով՝ մեքենայի ղեկին նստող մարդը, պետք է գիտակցի, որ իր քնկոտությունը վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար:

Հետեւաբար, եթե քնելու ցանկություն կա, ավելի լավ է չնստել ղեկի մոտ: Որոշ վարորդների թվում է, որ նրանք կզգան, որ սկսում են քնել եւ կկարողանան կանգ առնել, սակայն ըստ մասնագետի պետք չէ հույսը դրա վրա դնել. հաճախ վարորդները չեն նկատում՝ ինչպես են քնում վարելու ժամանակ:

Այսպիսով, եթե դուք վարելիս հորանջում եք եւ քնկոտություն եք զգում, ավելի լավ է կանգ առնել կամ քնել, կամ սուրճի կամ թեյի միջոցով թարմանալ, եթե այդ ըմպելիքների օգտագործման հակացուցումներ չկան:

Նաեւ կարելի է փորձել մի քանի կքանստումներ կամ այլ ֆիզիկական վարժություններ անել՝ դրանք նույնպես բարձրացնում են տոնուսը եւ օգնում են արթնանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է