• Latest news

Երիտասարդ կնոջ մոտ հակաբեղմնավորիչների ընդունումից կաթված է առաջացել

16 մարտի, 2019  17:50

Անգլիայի Քրու քաղաքից 28-ամյա Իսսի Ֆոքսը կաթվածից, որը հակաբեղմնավորիչների կողմնակի ազդեցության հետեւանք էր,  հիվանդանոցում է հայտնվել:

Իսսին երեք ամիս շարունակ դեղեր է ընդունել: Փետրվարի 8-ին նա անսպասելիորեն չի կարողացել խոսել, երբ մոր եւ որդու հետ ժամանակ է անցկացրել:

«Ես փորձում էի «պ» տառով ինչ-որ բառ ասել, բայց միայն «պ-պ-պ» էր ստացվում: Հետո, մորս ասելով,  իմ դեմքը քարացավ: Ես չէի կարողանում անգամ որեւէ ձայն հանել», — հիշում է նա:

Որոշ ժամանակ անց Իսսին այնուամենայնիվ նորից մորը կարողացել է ասել, որ կաթված է ստացել:

Մայրն անմիջապես կապ է հաստատել շտապ օգնության բաժանմունքի հետ: Ժամանած բժիշկները զննել են կնոջը եւ նրան հիվանդանոց ուղարկել: Այդ ժամանակ նրա ձեռքը եւ դեմքի ձախ հատվածը կաթվածահարվել էին:

Բժիշկները հաստատել են, որ կաթվածի պատճառ է դարձել դեղերի ընդունումը:

 «Սրտի եւ արյան հետազոտությունները խանգարումներ չեն հայտնաբերել: Իմ ընտանիքի անդամներից ոչ ոքի մոտ կաթված չի եղել, — ասել է պացիենտը,-միակ բանը, որ փոխվել էր իմ կյանքում այն էր, որ ես սկել էի դեղեր ընդունել: Կաթվածից 3 ամիս առաջ»:

Իսսիի առողջական վիճակը գրեթե վերականգնվել է, սակայն կաթվածի պատճառով նա կորցրել  է ինքնավստահությունը: Բրիտանուհու խոսքով՝ նրա դեմքը պարբերաբար ծռմռվում է, երբ նա փորձում է ժպտալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել