• Latest news

Իրականում սեքսը բարձրացնո՞ւմ է իմունիտետը․ սեքսոլոգի կարծիք

16 մարտի, 2019  21:15

Պարզվում է՝ սեքսը կարող է թերապեւտիկ արդյունք ունենալ եւ օգտակար է հիվանդությունից թուլացած օրգանիզմի համար։

Ինչպես The Sun-ին տված հարցազրույցում պատմել է սեքսոլոգ Փեմ Սփերը, սեքսը կարող է բարձրացնել իմունիտետը։ Այսպես, համաձայն Psychology Report ամսագրում հրապարակված հետազոտության, այն ուսանողների մոտ, որոնք շաբաթական մեկ կամ երկու անգամ են սեքսով զբաղվել, օրգանիզմը վարակներից պաշտպանող IgA իմունոգլոբուլինի մակարդակը 30 տոկոսով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր խուսափել են սեռական հարաբերություններից։

Որոշ մասնագետների կարծիքով, IgA-ի մակարդակի բարձրացման համար բավական է սահմանփակվել գրկախառնումներով։ Փեմ Սփերը հիշեցնում է, որ օկսիտոցինը («սիրո հորմոն») առաջանում է գրկախառնություններից եւ նուրբ հպումներից։ Այսպիսով, փաղաքշանքը նույնպես կարող է առողջարար լինել։

Հետազոտությունների համաձայն, օրգազմը հանգեցնում է ադրենալինի արտադրմանը, որը նույնպես նպաստում է վարակի դեմ օրգանիզմի ակտիվ պայքարին։ Բացի այդ, իմունային համակարգն ամրապնդում են ֆիզիկական վարժությունները։ «Այսպիսով, նույնիսկ ոչ շարունակական սեքսը կօգնի ձեր օրգանիզմին արագ վերականգնվել հիվանդությունից հետո»,- նշել է Սփերը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել