• Latest news

Հղի կինը, ում մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել, 9 ամսով հետաձգել է բուժումը, որպեսզի ծննդաբերի

16 մարտի, 2019  19:30

33-ամյա Շեյլա Դաունինգը հղիության 17-րդ ամսում է եղել, երբ նրա մոտ առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել՝ ուժեղ գլխացավեր, շնչառական խնդիրներ եւ տարածության մեջ ապակողմնորոշում։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, բժիշկները նրա մոտ ախտորոշել են օլիգոդենդրոգլիոմա՝ գլխուղեղի ուռուցք։

Ուռուցքը հեռացվել է վիրահատական ճանապարհով՝ անցյալ տարվա մարտին, եւ կինը պետք է քիմիաթերապիայի կուրսեր անցնի։ Բժիշկները առաջարկել են բուժման երկու տարբերակ՝ կա՛մ հետաձգել ճառագայթային թերապիան, որպեսզի երեխան առողջ զարգանա, կա՛մ բուժվել հղիության ընթացքում՝ վտանգելով պտղին։

Շեյլան եւ նրա ամուսին Ջոշուան ընտրել են առաջին տարբերակը, սակայն երեխան ծնվել է խնդիրներով, որոնք սրտի անհապաղ վիրահատություն են պահանջել։ Այդ պատճառով կինը ստիպված է եղել կրկին հետաձգել ճառագայթային բուժումը եւ խնամել հիվանդ երչեխային։

Ճառագայթային ու քիմիական թերապիաները Շեյլան կարողացել է սկսել միայն այս տարվա սկզբին։ Կնոջ խոսքերով, ինքը ձգտում է ուշադրությունը կենտրոնացնել երեխաների վրա (նա ունի եւս մեկ երեխա, որը երկու տարեկան է) եւ երախտագիտությամբ ընդունել ամեն ապրած օրը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել