• Latest news

Օժանդակ նյութերը դեղերում կարող են ալերգիա առաջացնել

18 մարտի, 2019  14:02

Որոշ դեպքերում դեղերում պարունակվող օժանդակ նյութերը կարող են ալերգիա կամ մարսողության հետ կապված այլ խնդիրներ առաջացնել։ Այս մասին ներկայացվում է Science Translational Medicine պարբերականում հրապարակված հետազոտությունում։

Ուսումնասիրելով լայնորեն օգտագործվող եւ խմելու միջոցով ընդունվող որոշ դեղամիջոցների պարունակությունը՝ հետազոտողները պարզել են, որ այդ նյութերը կազմում են դեղահաբի զանգվածի միջինը 29 տոկոսը։ Մնացած 71 տոկոսը օժանդակ բաղադրիչներն են, ընդ որում՝ մեկ դեղահաբում դրանց քանակը կարող է հասնել 8-35-ի։

Դեղահաբերի արտադրությունում կիրառվող մոտ 1 հազար օժանդակ նյութերից (օրինակ՝ լակտոզան եւ արախիսի յուղը) 38-ը ալերգեն են։ Ստացված տվյալները մխիթարական չեն. դեղահաբերի 93 տոկոսում, որոնց կազմն ուսումնասիրվել է հետազոտության շրջանակում, պարունակում է այդ 38 ալերգեններից գոնե մեկը։

Բացի այդ, դեղահաբերում կան այնպիսի նյութեր, ինչպիսին են գլյուտենը եւ շաքարը, ինչը պետք է հաշվի առնեն այն մարդիկ, ովքեր տառապում են մարսողության որոշակի խնդիրներով։

Այնինչ, ալերգաբան-իմունաբան Ջոն Կելսոն (John Kelso) Scripps Health կազմակերպությունից կարծում է, որ սննդային սպիտակուցի քանակությունն այնքան փոքր է, որ այն չի կարող ալերգիկ ռեակցիա առաջացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է