• Latest news

Մահացած 10-ամյա աղջիկը փրկեց 5 երեխայի կյանք

18 մարտի, 2019  16:13

Անգլիական Հերթփիրփոյնթ գյուղի (Արեւմտյան Սուսեքսի կոմսություն) 10-ամյա բնակչուհի Էլա Թեթչերը մահացավ մանկական էպիլեպսիայի հազվադեպ տեսակից, բայց նրա մահը փրկեց 5 երեխայի կյանք, որոնց աղջկա ծնողները որոշել էին տալ նրա օրգանները։

Էլան տառապում էր Դրավեի ախտանիշով, որը մանկական էպիլեպսիայի հազվադեպ տեսակ է։ Ծնողները մտածում էին, որ նրա վիճակը կբարելավվի, քանի որ նոպաների հաճախականությունը ժամանակի ընթացքում նվազել էր՝ ամսական 55-ից հասնելով կես տարում մեկ նոպայի։

Սակայն 2018-ին նա հայտնվեց հիվանդանոցում էպիլեպսիայի սուր նոպայի պատճառով։ Նա հանկարծ դադարեց շնչել, վրա հասած պարաբժիշկներին հաջողվեց նրան ուշքի բերել եւ հասցնել Evelina London Children’s Hospital հիվանդանոց։

«Էլային հետազոտեցին, իսկ ավելի ուշ՝ գիշերը, մեզ ձայն տվեցին բժիշկները եւ առաջարկեցին խոսակցության համար ավելի հանգիստ տեղ գնալ։ Ես անմիջապես վատ բան կանխազգացի,- հիշում է երեխայի մայրը՝ Աննան։- Մեզ տեղեկացրին, որ Էլան ուղեղի կաթված է ստացել եւ օրգանը փաստորեն մեռած է»։

Էլայի ծնողները հիվանդասենյակում էին, երբ անջատեցին աղջկա արհեստական շնչառության սարքը։

«Երբ հասկացանք, որ արդեն ոչնչով նրան օգնել չենք կարող, մտածեցինք օրգանների դոնորության մասին,- պատմում է Աննան։- Հիմա Էլայի շնորհիվ 5 ընտանիքների երեխաներ կարող են մոռանալ թաղում կազմակերպելու մասին»։

Աղջկա սիրտը, թոքերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը եւ երկու երիկամները տրվեցին այդ օրգանների կարիքն ունեցող երեխաներին։

Էլայի մայրը կոչ է արել նման իրավիճակում հայտնված ծնողներին օգնել մյուս պացիենտներին՝ պայքարել հանուն կյանքի։

«Դա չի վերադարձնի ձեր երեխային, բայց գիտակցելը, որ նա փրկել է մեկի կյանքը, թեթեւացում կբերի»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է