• Latest news

Սուրճի մեջ պարունակվող նյութերը կարող են ոչնչացնել քաղցկեղի բջիջները

19 մարտի, 2019  14:18

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ սուրճի հատիկներում կան նյութեր, որոնք կարող են ոչ միայն դանդաղեցնել, այլեւ կասեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը։ Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Բարսելոնայում, Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ամենամյա կոնգրեսում։

Գիտնականները հետազոտությունն անցկացրին՝ ելնելով վիճակագրական տվյալներից, որոնց համաձայն՝ սուրճի սիրահարները 11 տոկոսով ավելի քիչ են տառապում շագանակագեղձի քաղցկեղից։ Մոլեկուլյար կենսաբանները ընտրեցին սուրճի էքստրակտի վեց ամենաակտիվ նյութերը եւ փորձեր կատարեցին քաղցկեղային ուռուցքներ ունեցող մկների վրա։

Պարզվեց, որ հզոր հակաքաղցկեղային հատկություններ ունեն կաֆեստոլը եւ կավեոլը, ընդ որում՝ դրանց համադրումը կարող էր երկու անգամ դանդաղեցնել շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի աճը։ Ընդամենը մեկ օրում այս նյութերի բարձր խտությունը կարողացել էր լրիվ վերացնել սրվակում մշակված քաղցկեղի պակաս կայուն տեսակների բջիջները։

Կաֆեստոլի եւ կավեոլի՝ քաղցկեղի դիմակայության մեխանիզմները դեռեւս ճշտված չեն, ուստի գիտնականները նախատեսում են շարունակել իրենց հետազոտությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել