• Latest news

Լուսին եւ Մարս թռիչքներն անվտանգ չեն. Տիեզերական ճանապարհորդությունները «արթնացնում» են քնած վիրուսները

19 մարտի, 2019  10:45

Տիեզերական ճանապարհորդություններն «արթնացնում» են մարդու օրգանիզմում քնած վիրուսները: Այսպիսի եզրակացության է հանգել Ջոնսոնի անվան ՆԱՍԱ տիեզերական կենտրոնից բժիշկ Սաթիշա Մեհթայի ղեկավարած գիտնականների խումբը:

Հետազոտության շրջանակում անալիզի համար վերցվել են 100-ից ավելի տիեզերագնացների թքի, արյան եւ մեզի նմուշներ (տիեզերական թռիչքից առաջ, թռիչքի ժամանակ եւ հետո), որոնք կատարել են ինչպես կարճատեւ (10-16 օր), այնպես էլ երկարատեւ (մինչեւ 180 օր) թռիչքներ: Պարզվել է, որ տիեզերք թռիչքների ժամանակ մի շարք վիրուսներ «արթնանում» են: Խոսքը ջրծաղիկի, գոտեորքինի, Էփշթեյն-Բարրի վիրուսի, ցիտոմեգալովիրուսի, ինչպես նաեւ բերանի եւ սեռական օրգանների հերպեսի 4 տեսակի մասին է:

Վիրուսները հայտնաբերվել են կարճատեւ թռիչքներ կատարած 89 տիեզերագնացից 47-ի մոտ, եւ երկարատեւ թռիչքներ կատարած 23 տիեզերագնացից 14-ի մոտ: Դեպքերի մեծ մասում վիրուսների վերաակտիվացումը ակնհայտ ախտանշաններով չի ուղեկցվել: Գիտնականները, միաժամանակ, վստահ են, որ ստացած արդյունքները վկայում են Լուսին եւ Մարս ավելի երկարատեւ թռիչքների վտանգավորության մասին, որոնք կարող են մարդու մոտ իմունոդեֆիցիտ առաջացնել:

Բանն այն է, որ տիեզերագնացները ենթարկվում են միկրոգրավիտացիայի եւ տիեզերական ճառագայթման ազդեցությանը, ուժեղ գերբեռնվածության, ինչպես նաեւ սոցիալական մեկուսացման ու քնի ռեժիմի խախտման պատճառով սթրեսի: Արդյունքում օրգանիզմը սկսում է մեծ քանակությամբ կորտիզոլ եւ ադրենալին արտադրել, որոնք ճնշում են իմունային համակարգը: Դրա հետեւանքով օրգանիզմի իմունային համակարգի բջիջների աշխատանքի անարդյունավետություն է դիտվում ինչպես տիեզերական թռիչքի ժամանակ, այնպես էլ այն ավարտելուց հետո 60 օրվա ընթացքում:

Հետազոտության արդյունքների վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Frontiers in Microbiology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել