• Latest news

Պորտի տարօրինակ գերաճն օգնեց ախտորոշել քաղցկեղը

19 մարտի, 2019  12:00

Պորտի տարօրինակ գերաճն օգնեց Իսպանիայի 73-ամյա բնակչուհու ձվարանների քաղցկեղի ախտորոշմանը։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, կինը, որի անունը չի նշվում, հիվանդանոց է տեղափոխվել պորտի արնահոսող գերաճի բողոքներով, որը չորս ամսվա ընթացքում հասել էր 2 սանտիմետրի։ Պարզվել է, որ գերաճի պատճառը քաղցկեղի ուռուցքն է, որը գտնվել է 9,5 սանտիմետր խորության վրա։

Կարմիր նորագոյացությունը «քույր Մարիա Ջոզեֆի հանգույց» էր՝ պինդ ուռուցք, որը ձվարանների քաղցկեղի բավական հազվադեպ տեսակ է։

Վիրաբուժական ճանապարհով վիրահատությունից եւ ուռուցքը հեռացնելուց հետո կինը լիովին ապաքինվել է։

Այս դեպքը նկարագրված է The New England Journal of Medicine ամսագրում։

«Քույր Մարիա Ջոզեֆի հանգույցը» վկայում է ներկոնքային կամ ներորովայնային ուռուցքի մետաստազների մասին (ավելի հաճախ՝ ստամոքսի կան ձվարանի քաղցկեղի մասին)։ Այն առաջին անգամ նկարագրվել է 1928 թվականին, իսկ անվանումը ստացել է բուժքույր Մարիա Ջոզեֆի շնորհիվ, որն ուշադրություն է դարձրել այդ ախտանշանին։ Պորտի շրջանում հանգույցի առաջացման պատճառը հայտնի չէ, բայց, մասնագետների կարծիքով, այն կարող է աճել լիմֆատիկ համակարգի եւ անոթներում արյան հոսքի միջոցով քաղցկեղի բջիջների տարածման պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է