• Latest news

Հազվագյուտ խանգարմամբ աղջիկը 14 տարի միայն համբուրգեր է կերել

19 մարտի, 2019  13:06

Բրիտանական Ուիթնեշ քաղաքից (Ուորիքշիր կոմսություն) 16-ամյա Քեյթլին Բրեյթուեյթը 14 տարի սնվել է բացառապես համբուրգերով: Մյուս մթորքները նա ուղղակի չէր կարողանում գործածել՝ դրանցից սրտխառնոց էր ունենում: Աղջկա խոսքով՝ այդ տարիների ընթացքում կերել է 5 հազար համբուրգերից ոչ պակաս:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Քեյթլինը 2 տարեկանից տառապում է ընտրողական կերակուրի խանգարմամբ՝ հոգեկան հիվանդություն, որը ստիպում է հրաժարվել որոշակի մթերքներից: Այս խանգարման հետեւանքով աղջիկը ցանկացած կերակուրից սրտխառնոց էր ունենում, բացի համբուրգերից:

«Ամեն անգամ, երբ նրա բերանի մոտ որեւէ օգտակար բան էր հայտնվում, նա սկսում էր խեղդվել եւ նույնիսկ համտեսել չէր կարողանում»,- հիշում է Քեյթլինի մայրը՝ Լորնան:

Քանի որ աղջկա սննդակարգում չկային մեծ թվով վիտամիններ եւ միկրոտարրեր, նա ստիպված էր սննդային հավելումներ ընդունել: Հիվանդությունը զգալիորեն բարդացրել էր նաեւ աղջկա կյանքը. հյուրընկալվելիս նա չէր կարողանում ուտել, իսկ եթե պետք է ռեստորան գնար, ստիպված էր նախապես ճշտել՝ ճաշացանկում արդյոք կա՞ համբուրգեր:

Քեյթլինը 16 տարեկանում հիպնոթերապիա է անցել եւ առաջին անգամ կարողացել այլ ուտելիք համտեսել, այդ թվում՝ մրգեր եւ բանջարեղեն: Նա նախկինի պես սիրում է բուրգերներ, բայց հիմա կարող է դրանց հավելել նաեւ հազարի տերեւներ:

Հիմա աղջիկը նպատակադրվել է ուտել ավանդական անգլիական ճաշը, որը բաղկացած է տապակած մսից եւ կարտոֆիլից, ինչպես նաեւ ոեւէ խավարտից, բանջարեղենից եւ սոուսից:

«Դրա համար ժամանակ կպահանջվի, բայց ամեն դեպքում, նա համբուրգերներից անցում է կատարել»,- ասել է աղջկա մայրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել