• Latest news

Երկվորյակ եղբայր ունեցող կանայք ամուսնանալու եւ երեխա ունենալու ավելի քիչ հնարավորություններ ունեն. հետազոտություն

19 մարտի, 2019  16:30

Երկվորյակ եղբայր ունեցող կանայք չափահաս կյանքում կարող են բախվել լուրջ խնդիրների։ Ամերիկացի եւ նորվեգացի գիտնականների հետազոտության համաձայն՝ մոր արգանդում տեստոստերոնի ազդեցության պատճառով նրանց մոտ կարող են առաջանալ պտղաբերության եւ իմացական հատկությունների խնդիրներ։

Գիտնականների կարծիքով՝ ստացված տվյալները մեծ նշանակություն ունեն՝ հաշվի առնելով ԱՄԲ տարածվածությունը, որը բարձրացնում է երկվորյակների բեղմնավորման հնարավորությունները։

ԱՄՆ Հյուսիսարեւմտյան համալսարանի եւ Էկոնոմիկայի նորվեգական դպրոցի մասնագետները այսօրվա դրությամբ ամենածավալուն հետազոտությունն են անցկացրել, որում ավելի քան 30 տարվա ընթացքում հետեւել են տարբեր երկվորյակների (աղջիկ-աղջիկ եւ տղա-աղջիկ) կյանքին։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել են 13800 երկվորյակների տվյալներ, որոնք ծնվել են Նորվեգիայում 1967-1978 թվականներին։

Պարզվել է, որ երկվորյակ եղբայր ունեցող աղջիկները 15 տոկոսով ավելի քիչ շանս են ունեցել ավարտելու միջնակարգ դպրոցը եւ գրեթե 4 տոկոս պակաս շանս՝ ավարտելու քոլեջը։ Բացի այդ, նրանց մեջ ծնելիության գործակիցը 6 տոկոսով ցածր էր, իսկ ամուսնանալու հավանականությունը ցածր էր 12 տոկոսով։ Ընդ որում՝ նրանք 8,6 տոկոսով ավելի քիչ էին վաստակում, քան երկվորյակ քույր ունեցող կանայք։

Նման տարբերությունները պահպանվել են անգամ այն դեպքերում, եթե երկվորյակ եղբայրը մահացել է վաղ տարիքում։ Այսպիսով, կնոջ հետագա ճակատագրի վրա ազդում է ոչ թե դաստիարակության տարբերությունը (աղջիկ-աղջիկ զույգերի համեմատությամբ), այլ մոր արգանդում տեստոստերոնի ներգործությունը։

Հետազոտությունը հրապարակվել է Proceedings ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է