• Latest news

Ինչպիսի՞ զուգընկերոջ հետ է կինը պատրաստ զբաղվել չպաշտպանված սեքսով

19 մարտի, 2019  22:15

Թվում էր, թե անվտանգ սեքսի կարեւորությունը կասկածներ չի հարուցում, բայց պարզվեց, որ կանայք հակված են անտեսել պահպանակները որոշ իրավիճակներում։

Հետազոտությունը պարզել է, որ թույլ սեռի ներկայացուցիչները պատրաստ են չպաշտպանված սեքսի, եթե երկարատեւ հարաբերությունների հույս ունեն։ Այս դեպքում, ոչ ռոմանտիկ ու ոչ դյուրահավատ թվալու երկյուղից, կանայք կարող են չպնդել, որ զուգընկերները պահպանակ օգտագործեն։

Գվելֆի  (Կանադա) համալսարանի մասնագետները 440 տղամարդու ու կնոջ հարցում են իրականացրել։ Նրանց առաջարկվում էր պատկերացնել չպաշտպանված սեքսի հնարավորություն ծանոթի հետ, որին նրանք հանկարծ հանդիպել են երեկույթի ժամանակ։ Պարզվեց, որ կանայք ավելի են հակված պնդելու անվտանգ սեքսով զբաղվել, քան տղամարդիկ։ Բանն այն է, որ արական սեռի շատ ներկայացուցիչներ կարծում են, թե պահպանակը նվազեցնում է հաճելի զգացողությունները սեռական ակտի ժամանակ։

Այնինչ կանայք, որոնք զուգընկերոջը դիտարկում են երկարատեւ հարաբերությւոնների տեսանկյունից, նախընտրել են չպնդել, որ պահպանակ օգտագործվի։

Հատկանշական է, որ տղամարդկանց մոտ ուղիղ հակառակն է. մեկ գիշերվա սեքսի սիրահարները ավելի հաճախ նախընտրում են չպաշտպանված սեքսը։ Իսկ լուրջ հարաբերություններ ցանկացող տղամարդիկ պաշտպանվել են՝ դրանով իսկ ցանկանալով ցուցադրել իրենց հոգատարությունը զուգընկերուհու սեռական անվտանգության առումով։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Sexual Research ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է