• Latest news

450 գրամ ծնված աղջիկն ավարտում է միջնակարգ դպրոցը

20 մարտի, 2019  10:45

17-ամյա Քորթնի Ջեքսոնը (ԱՄՆ) այս տարի ավարտելու է միջնակարգ դպրոցը։ Թվում է՝ նրա տարիքի դեռահասի համար կյանքի սովորական ճանապարհ է, բայց Քորթնին իսկապես պայքարել է, որպեսզի ապրի ու ոտքի կանգնի։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, աղջիկը ծնվել է 2001 թվականի հունիսի 19-ին, հղիության 23-րդ շաբաթում։ Նրա քաշը ընդամենը 450 գրամ էր, եւ բժիշկների կանխատեսումները մխիթարական չէին. ապրելու հնարավորությունը 50 տոկոս էր գնահատվում։ Բացի այդ, բժիշկները չէին բացառում, որ Քորթնին առողջական խնդիրներ կունենա ողջ կյանքի ընթացքում։

Բարեբախտաբար, ճակատագիրն այլ կերպ տնօրինեց։

Քորթնիի մայրը՝ Ջենիֆերը, հիշում է, որ աղջիկն այնքան փոքրիկ էր, իսկ նրա արյունատար համակարգը՝ այնքան մանրադիտակային, որ նրանում ընդամենը ութ թեյի գդալ արյուն կար։ Ծնվելուց հետո երեխան հիվանդանոցում անցկացրեց մոտ 5 ամիս։

Սովորաբար նման վաղածին երեխաները ծնվում են շնչառական համակարգի խնդիրներով։ Նրանք նաեւ շուտ են ենթարկվում վարակների ազդեցությանը, կարող են ունենալ իմացական խախտումներ, ցերեբրալ կաթվածի վտանգ, լսողության ու տեսողության կորուստ։ Բայց Քորթնին իսկական մարտական բնավորություն ցուցաբերեց եւ ծննդյան առաջին տարեդարձը նշեց ոչ թե հիվանդանոցում, ինչպես կանխատեսում էին բժիշկները, այլ տանը։ Նրա օրգանիզմի արագ վերականգնումը տպավորեց բուժաշխատողներին. այսօր նա լիովին առողջ է։

Քորթնին սիրում է ֆլեյտա նվագել եւ պատրաստվում է ավարտել միջնակարգ դպրոցը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է