• Latest news

ԱՄՆ-ում մոտ 7 կիլոգրամ քաշով անբնական խոշոր աղջիկ է ծնվել

20 մարտի, 2019  11:51

Նյու Յորքի Էլմիրա քաղաքում անբնական խոշոր աղջիկ է ծնվել, նրա քաշը գրեթե 7 կիլոգրամ է։ Ըստ երեւույթին,  սա Նյու Յորքի նահանգում երբեւէ ծնված ամենախոշոր աղջիկն է։

Ինչպես տեղեկացնում է New York Post պարբերականը, աղջիկը ծնվել է Arnot Odgen Medical Center ծննդատանը, մարտի 12-ին։ Նրա քաշը 6.9 կիլոգրամ է, հասակը՝ 59 սանտիմետր։ Բժիշկները խոստովանել են, որ բուժհաստատության պատմության ողջ ընթացքում ոչ մի անգամ նման խոշոր նորածին չեն տեսել։ Որպես կանոն, նոր ծնված երեխաները կշռում են երկու անգամ ավելի պակաս։ Իսկ 7 կիլոգրամ երեխաների մեծ մասը սկսում է կշռել միայն 6 ամսականում։

Աղջկա մայրը՝ Ջոյ Բաքլին, ծննդաբերությունը համեմատել է «այնպիսի զգացողության հետ, ասես վրայովդ երկու մեծ բեռնատար մեքենա է անցել»։ Իհարկե, Ջոյն ինքը չի ծննդաբերել, կեսարյան հատում են արել, ընդ որում՝ վիրահատությանը մասնակցել է միանգամից 3 բժիշկ։ Չնայած դրան՝ ծննդաբերական տրավմաներից խուսափել, այնուամենայնիվ, չի հաջողվել։

Ներկայում նորածինը, որին տվել են Հարփեր անունը, բժիշկների հսկողության տակ է եւ շնչում է թթվածնային կոնցենտրատորի օգնությամբ։ Մասնագետներն ուշադիր հետեւոմ են աղջկա արյան մեջ շաքարի ու թթվածնի մակարդակին։

Ջոյի առաջնեկը, որն, ի դեպ, 95 կիլոգրամ է, նույնպես ծանր էր կշռում. նա ծնվել է 2 տարի առաջ եւ կշռել է 4.9 կիլոգրամ։

Նահանգի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչներն առայժմ չեն կարող տեղեկություններ գտնել նահանգում երբեւէ ծնված ավելի ծանր երեխայի մասին։

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ ամենածանր նորածին երեխան գրեթե 10 կիլոգրամ է կշռել։ Նա մահացել է ծնվելուց 11 ժամ հետո։ Նրա ծնողները նույնպես խոշոր էին. մոր հասակը 241 սանտիմետր էր, հորինը՝ 236։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է