• Latest news

Մարմնի ամենատարօրինակ մոդիֆիկացիան. տղամարդը վիրաբույժին խնդրել է հեռացնել ականջների մի մասը

20 մարտի, 2019  22:28

Մարմնի մոդիֆիկացիայի մասնագետները եւ պլաստիկ վիրաբույժները տարօրինակ շատ խնդրանքներ են լսել իրենց հաճախորդներից, բայց այս խնդրանքը կզարմացներ նրանցից շատերին. տղամարդը Ավստրալիայից գնացել է Շվեդիա, որպեսզի մարմնի մոդիֆիկացիայի մասնագետը կտրի նրա ականջի խեցիների ներքին հատվածը։

Ստոկհոլմի Calm Body Modification  ստուդիայի ներկայացուցիչները սոցցանցերում տեղադրել են տարօրինակ վիրահատության արդյունքի լուսանկարները, որից հետո պացիենտի ականջներին, որի անունը չի նշվում, մեծ անցքեր են մնացել։

Պացիենտի ականջները լուսանկարներում բավական տարօրինակ տեսք ունեն։ Բայց, գուցե, դրանց տեսքը փոքր-ինչ փոփոխվի, հենց որ կարերը հանեն։

Ստուդիայի էջերի բաժանորդները բնավ միանշանակ չեն արձագանքել լուսանկարին։ Մեծամասնության արձագանքը բացասական էր կամ, առնվազն, հեգնական։ Բայց մի քանի մարդ, այնուամենայնիվ, գրել է, որ ականջները հետաքրքիր տեսք ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել