• Latest news

Չինաստանից ուսանողուհին սեւ շուկայում վաճառել է իր ձվաբջիջները

21 մարտի, 2019  12:58

Չինական Ուխան քաղաքից աղջիկը պատմել է, որ ստիպված է եղել սեւ շուկայում վաճառել իր ձվաբջիջները:

South China Morning Post-ը հաղորդում է, որ աղջիկը, որի անունը չի նշվում, պարտքեր է ունեցել եւ դրանք վճարելու համար նրան 60 հազար յուան է պահանջվել (մոտ 9000 դոլար):

Նա դիմել է անօրինական գործակալության, որը գնում է ձվաբջիջներ՝ հետագայում դրանք  անպտուղ կանանց արտամարմնային բեղմավորման համար օգտագործելու նպատակով:

 Նմանատիպ առաջարկներով հայտարարությունները հաճախ են փակցնում Ուխանի ուսանողական հանրակացարանում: Որպես կանոն, դրանք 10-50 հազար յուան են (1500-7500 դոլար)  խոստանում մեկ պրոցեդուրայի համար, որի ժամանակ դոնոր կնոջից վերցնում են մի քանի ձվաբջիջ:

Ուսանողուհին երկու անգամ անցել է նման պրոցեդուրա եւ 29 ձվաբջիջ է վաճառել: Ձվաբջիջները վերցնելուց առաջ նրան ուղարկել  են մի քանի օր հետազոտվելու:

«Նրանք ստուգում են քո կրության մակարդակը եւ առողջությունը,-պատմում է նա,-որոշ գործակալություններ հաշվի են առնում նաեւ հասակը եւ արտաքին տեսքը»:

Դրանից հետո կինը սկսում է ձվաբջիջների խթանման համար հատուկ դեղամիջոցներ  ընդունել: Մոտավորապես 2 շաբաթ անց  ձվաբջիջները վերցնում են:

Ուսանողուհու ձվաբջիջները վերցրել են Շանհայի եւ Ուխանի ընդհատակյա կլինիկաներից: Երկու դեպքերում էլ վիրահատությունն անցել է առանց ցավազրկման եւ ըստ աղջկա պաատմածի, երկու անգամ էլ անհրաժեշտ մանրէազերծումներ չեն կատարել:

 «Առաջին անգամ՝ Շանհայում, ես ստիպված էի վիրահատությունից հետո 3 օր հակաբորբոքային միջոցներ խմել, -պնդում է աղջիկը: Երկրորդ անգամ՝ Ուխանում ես չորս օր կաթոցիկով հակաբորբոքային միջոցներով էիս տանում»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել