• Latest news

Ո՞ր գեներն են պատասխանատու մեր հոնքերի գույնի համար

21 մարտի, 2019  16:02

Նախկինում գիտնականները գտել են մարդու մազերի, աչքերի եւ մաշկի գույնը որոշող բազմաթիվ գենետիկ տարբերակներ: Սակայն ոչ մի անգամ չեն ուսումնասիրվել հոնքերի գույնի համար պատասխանատու  գեները:

Եվրոպոիդ խմբի ներկայացուցիչների շրջանում հոնքերի գույնը շատ  է տարբերվում. հետաքրքիր է, որ այն միշտ չէ, որ համընկնում է մազերի գույնի հետ: Օրինակ շագանակագույն մազեր ունեցողները կարող են սեւ հոնքեր ունենալ:

Հետազոտության շրջանակում մասնագետները վերլուծել են 6513 եվրոպացիների գենետիկ տվյալները՝ նրանց բաժանելով մազերի գույնից կախված խմբերի՝ շիկակարմիրներ, շիկահերներ, շագանկահերներ եւ թխահերներ:

Գիտնականների ուշադրությունը գրավել են 18 գեներ, որոնք հայտնի են որպես «պիգմետնացիայի գեներ» եւ որոնք կարող են միաժամանակ ազդել մազերի եւ հոնքերի գույնի վրա, ինչպես MC1R գենը, որը շիկահեր մազեր եւ շիկակարմիր հոնքեր է տալիս: Նրանց ավելացել է նաեւ նոր C10orf11 գենը, որը նույնպես ազդում է հոնքերի գույնի վրա: Ընդհանուր առմամբ, պարզվել է, որ հոնքրի գույնի համար պատասխանատու  են պիգմենտի արտադրման հետ կապված գեներ:

Օրինակ մելանին պիգմենտը պաշտպանական պիգմենտ է, որը արգելափաակում է ուլտրամանուշակագույն ճառագայթները: Այն քիչ է արտադրվում է արեւի ճառագայթների չափավոր ներգործությամբ շրջանների բնակիչների մոտ (հյուսիսային շրջաններ), ինչի արդյունքում նրանք ավելի բաց գույնի մազեր եւ մաշկ ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել