• Latest news

Վիրաբույժները նորածնի մարմնից հեռացրին ձեռքեր, ոտքեր ունեցող, բայց սիրտ չունեցող մակաբույծ երկվորյակին (ֆոտո)

21 մարտի, 2019  14:02

Եզակի դեպք է տեղի ունեցել Կոլումբիայում. ծնվել է աղջիկ, որի մարմնում մակաբույծ երկվորյակ կար։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը՝ երկվորյակն ուներ ձեռքեր, ոտքեր, բայց սիրտ եւ ուղեղ չուներ։

Մակաբույծ երկվորյակն ի հայտ եկավ հղիության 35-րդ շաբաթում՝ 3D / 4D ուլտրաձայնային դիագնոստիկայի շնորհիվ։ Մինչ բուժզննում անցկացնելը՝ բժիշկները կարծում էին, թե պտղի մոտ լյարդի կիստա է առաջացել։

Երկվորյակի հետագա զարգացումը կանխելու համար, որը կարող էր վնասել աղջկա ներքին օրգանները, որոշում ընդունվեց ժամանակից շուտ ծննդաբերություն կազմակերպել։ Կեսարյան հատումը կատարվեց հղիության 37-րդ շաբաթում. 3.1 կգ քաշով Իցամարան լույս աշխարհ եկավ փետրվարի 22-ին։ Մակաբույծ երկվորյակի քաշը 14 գրամ էր, հասակը՝ 45 միլիմետր։ Նա մահացավ պորտը կտրելուց անմիջապես հետո։

Այսօրվա դրությամբ Իցամարայի առողջական վիճակը լավ է գնահատվում։ Բժիշկները նշում են, որ ժամանակին արված միջամտության շնորհիվ հաջողվեց խուսափել ներքին վնասվածքներից։

«Երեխայի ներսում երեխա ծնվելու» առաջին դեպքն առաջին անգամ նկարագրվել է 1808 թվականին, եւ ցայսօր դա բավական հազվադեպ երեւույթ է համարվում։

 

Source: The Daily Mail

Photos: Countesy Dr Parra-Saavedra

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել