• Latest news

Հայաստանում դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը

21 մարտի, 2019  14:54

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 7-ի թիվ 576-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է՝ «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ» (սերիա՝ 031117, ժամկետ՝ 11.2020թ.), (սերիա՝ 010518, ժամկետ՝ 05.2021թ.) և «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.), (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.) դեղերի շրջանառությունը:

Վերոհիշյալ դեղերի նշված խմբաքանակները, ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է. զգոն լինել և զերծ մնալ նշված դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել