• Latest news

Վիժման հավանականությունը կապված է մոր տարիքի հետ. հետազոտություն

22 մարտի, 2019  10:34

Վիժման հավանականությունը սերտորեն կապված է մոր տարիքի հետ. 45 տարեկանից հետո ծննդաբերող կանանց շրջանում վիժման հավանականությունը կազմում է ամբողջ 54 տոկոս: Այս մասին նշված է The BMJ ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Վերջին շրջանում ավելի շատ կանայք են հետաձգում երեխա ունենալը՝ որոշելով մինչ այդ զբաղվել կարիերայով: Այսօր Մեծ Բրիտանիայում ծննդաբերության միջին վիճակագրական տարիքը 5 տարով բարձր է, քան 40 տարի առաջ էր: Մառախլապատ Ալբիոնում եւ Նորվեգիայում, որտեղ անցկացվել է հետազոտությունը, նաեւ ֆենոմենալ երեւույթ է արձանագրվել՝ այստեղ 40 տարեկանից մեծ կանայք ավելի հաճախ են ծննդաբերում, քան երիտասարդները:

Սակայն ուշ ծննդաբերությունները ունեն որոշակի վտանգներ եւ բարդություններ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վիժմամբ է ավարտվում գրեթե յուրաքանչյուր 8-րդ հղիությունը: Վիժումը սովորաբար տեղի է ունենում մինչեւ 12-շաբաթական հղիությունը: Վիժումների գործակիցը ամենացածրն է 25-ից մինչեւ 29 տարիքային խմբի կանանց շրջանում՝ կազմում է ընդամենը 10 տոկոս: 30-ից մինչեւ 34 տարեկան կանանց դեպքում այս գործակիցն աճում է մինչեւ 11 տոկոս, իսկ 35-ից մինչեւ 39 տարիքային խմբում՝ մինչեւ 17 տոկոս: Վիժումների թիվը մինչեւ 32 տոկոսով աճում է 40-ից մինչեւ 44 տարիքային խմբում: Իսկ եթե ծննդաբերությունը սպասվում է 45 տարեկանից հետո, ապա վիժման հավանականությունը կազմում է արդեն 54 տոկոս (այսինքն՝ դեպքերի ավելի քան կեսը), ինչպես պարզվել է 2009-2013 թվականներին հղիացած 420 հազար կանանց մասնակցությամբ անցկացված հետազոտությամբ:

Գիտնականները ուշադրություն են դարձրել նաեւ վիժման ռեցիդիվ կոչվող երեւույթի վրա. եթե կինն արդեն բախվել է մեկ վիժման հետ, ապա կրկնվելու հավանականությունը 50 տոկոսով մեծանում է: Երկու վիժումից հետո երրորդի հավանականությունը կրկնապատկվում է, իսկ անընդմեջ երեք վիժումից հետո չորրորդի հավանականությունը  մեծանում է 4 անգամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել