• Latest news

Մինչեւ 2045 թվականը աշխարհը կարող է ազատվել տուբերկուլյոզից. փորձագետներ

21 մարտի, 2019  20:27

Տուբերկուլյոզը կարող է վերջնականապես արմատախիլ արվել մինչեւ 2045 թվականը, պնդում է գիտնականների միջազգային խումբը։ Բայց դրա համար այդ մահացու վտանգավոր հիվանդության դեմ պայքարն անհրաժեշտ է ֆինանսավորել ինչպես հարկն է։

Տուբերկուլյոզը նախկինի պես տարեկան սպանում է ավելի քան 1.6 մլն մարդ, եւ դա, ինչպես հաստատում  է Միավորված Ազգերի Կազմակերպության տուբերկուլյոզի հարցերով հատուկ դեպանորդ Էրիկ Գուսբին, լուրջ խնդիր է՝ տնտեսական բեռ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար։

Հենց այդ պատճառով էլ, ըստ փորձագետների, մարդկության համար ավելի շահավետ է, այդ թվում եւ նյութապես, վերացնել տուբերկուլյոզը, քան թե մշտապես վնասներ կրել այդ վարակի տարածումից։ Հիվանդությանը հաղթելու համար հարկավոր է բարելավել նրա ախտորոշումը, բարձրացնել բուժման հասանելիությունը եւ տեղեկացվածությունը վարակի ռիսկային խմբում։ Ներկայում ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլյոզի մոտ 10 մլն նոր դեպք։

Փորձագետները հիշեցնում են, որ տուբերկուլյոզը կանխվող հիվանդություն է եւ լավ է տրվում բուժման, եթե այն ժամանակին են հայտնաբերում։ Բայց առայժմ այն շարունակում է սպանել մարդկանց ամբողջ աշխարհում։ Ավելին, ամեն տարի հիվանդությունը սպանում է ավելի շատ մարդկանց, քան ՁԻԱՀ-ը եւ դողէրոցքը միասին վերցրած, բայց վերջին 100 տարում մարդկության տրամադրության տակ այդպես էլ չի հայտնվել նոր արդյունավետ պատվաստանյութ տուբերկուլյոզի դեմ։

Մասնագետների խոսքով՝ տուբերկուլյոզը գոյություն ունի հազարամյակներ, իսկ ծածուկ ձեւով այն ունի յուրաքանչյուր մարդ։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կան, նշում են մասնագետները։ Այդ կարիքների համար հատկացվում է այն միջոցների 10 տոկոսը, որոնք ծախսվում են ՄԻԱՎ-ի բուժման ոլորտի հետազոտությունների վրա։ 13 երկրներից փորձագետների խումբն ընդգծում է, որ տուբերկուլյոզի հանդեպ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է քառակի ավելացնել ֆինանսավորումը՝ հասցնելով տարեկան մոտ 3 մլրդ դոլարի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է