• Latest news

Ճարպակալմամբ կարելի է «վարակվել»

23 մարտի, 2019  12:49

Պարզվում է՝ ճարպակալումը կարող է միանգամայն վարակիչ լինել: Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտության համաձայն՝ գիրանալու վրա ազդում է ձեր շրջապատը. եթե այնտեղ կան գեր մարդիկ, ապա մեծ է հավանականությունը, որ դուք եւս ավելորդ քաշ կհավաքեք:

Տնտեսության եւ սոցիալական հետազոտությունների մասնագետներ Աշլեշա Դաթարը եւ Նենսի Նիկոզիան վերլուծել են 38 ամերիկյան բազաների անձնակազմի ընտանիքների մասին տեղեկությունները: Դրանցից ոմանք եղել են բնակատեղիների մերձակայքում, որոնց բնակիչները հիմնականում ճարպակալմամբ են տառապել: Որպես փորձարկվողներ զինվորականների ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք եւ նրանց ընտանիքները ստիպված են բնակվել ծառայության վայրում:

Հետազոտությանը ներգրավվել է ընդհանուր 1314 ծնող եւ 12-13 տարեկան 1111 երեխա: Պարզվել է՝ տեղական բնակչության շրջանում ճարպակալման մակարդակը որքան բարձր էր, այնքան մեծ էր զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների շրջանում գիրության զարգացման հավանականությունը: Ընդ որում՝ տեղական բնակչության ճարպակալման ցուցանիշներում յուրաքանչյուր լրացուցիչ տոկոսը 5 տոկոսով մեծացնում էր զինվորականների եւ 5-6 տոկոսով նրանց երեխաների ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը:

Ուշագրավ է, որ զինվորականները որքան երկար են ապրել «գեր» տարածաշրջաններում, այնքան մեծ էին ավելորդ կիլոգրամներ հավաքելու նրանց հնարավորությունները: Փորձագետներն այս երեւույթն անվանել են ճարպակալման «սոցիալական վարակվածություն»: Դրա բացատրությունը պարզ է. մարդը անգիտակցաբար պատճենում է շրջապատողների վարքագիծը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել