• Latest news

«Վիշապների մայր» Էմիլիա Քլարկը հիվանդացել է ծանր հիվանդությամբ, ինչը կարող էր նրա մահվան պատճառ դառնալ

22 մարտի, 2019  12:15

Դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի դերով, խոստովանել է, որ երկու անգամ գլխուղեղի անոթների անեւրիզմ է ունեցել նկարահանումների ժամանակ։ Անեւրիզմը հանգեցնում է սուբարախնոիդալ կամ ներգանգային արնազեղման, ինչը կարող է մահվան պատճառ դառնալ։

The New Yorker հարցազրույցում 32-ամյա դերասանուհին առաջին անգամ հրապարակավ պատմել է իր առողջական խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ նրա մոտ անեւրիզման ախտորոշվել է 2011 թվականին, նկարահանումների ժամանակ։ «Այդ շրջանում, երբ մանկական երազանքներս, թվում է, իրականացել են, ես քիչ մնաց զրկվեի կյանքից»,- ասել է նա։ ՄՌՏ-ն  ցույց տվեց սուբարախնոիդալ արնազեղում, որը սպառնում էր նրա կյանքին, եւ որը կարող էր հանգեցնել հաշմանդամությանը։

Դերասանուհին ուղեղի երկու վիրահատության ենթարկվեց, բայց, չնայած դրան, նա իր մեջ ուժ գտավ շարունակելու մասնակցությունը նկարահանումներին։ Էմիլիա Քլարկը պնդում է, որ հիմա իր առողջությունը լրիվ վերականգնվել է։

Դերասանուհին որոշել է ստեղծել բարեգործական կազմակերպություն՝ SameYou, որի գործունեությունը կուղղվի այն մարդկանց օժանդակելուն, ովքեր վերականգնվում են գլխուղեղի հիվանդություններից եւ ուղեղի կաթվածից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է